Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանց՝ միայն անձնագրով

Օգոստոս 09,2014 10:00

«Ապագան, իհարկե, համացանցինն է,- մոտ 20 տարի առաջ գրում էր իտալացի գրող եւ փիլիսոփա Ումբերտո Էկոն:- Ցանցում տեղեկատվությունը տարածվում է անհամար անկախ ալիքներով, այդ համակարգը գլուխ չունի եւ ենթակա չէ վերահսկման, բոլորը բանավիճում են բոլորի հետ»: Դա իսկապես համացանցի հրաշալի հատկությունն է, որը հնարավորություն է տալիս բոլորին՝ միլիոնավոր մարդկանց հաղորդակից դարձնել իրենց հուզող խնդիրների քննարկմանը:

Պատահական չէ, որ, ասենք, Ֆեյսբուքում կամ Aravot.am կայքում այս կամ այն գործչի մասին նյութի տակ իրենց անունով կամ ծածկանունով ներկայացող մարդիկ իրենց մեկնաբանություններում գրում են՝ «հարգելի» կամ «ոչ հարգելի» Այսինչ Այսինչյան, եւ հետո ներկայացնում են իրենց երբեմն դրական, բայց հիմնականում՝ բացասական կարծիքը: Կարծես թե այդ Այսինչյանը պարտադիր պետք է կարդա մեկնաբանությունը:

Քանի որ կարծիք կարող են գրել հայտնին ու անհայտը, անգրագետն ու գրագետը, չեզոքը եւ շահագրգռվածը՝ դա, անշուշտ, ազդում է համացանցային քննարկումների որակի վրա: Բայց տվյալ դեպքում քանակը, բոլորի համար մատչելիությունը շատ ավելի կարեւոր են, քան մտքերի խորությունն ու անաչառությունը:

Բայց նույն Ումբերտո Էկոն կանխատեսել է նաեւ այլ բան. «Ոչ ոք դեռ չի ապացուցել, որ ցանցերն այդպես էլ անգլուխ են մնալու եւ չեն վերահսկվելու վերեւից: Արդեն հիմա (հիշեցնեմ, խոսքը 1995 թվականի մասին է- Ա. Ա.) համացանցում նկատվում են գերբնակեցում եւ խցանումներ, իսկ վաղը ինչ-որ Մեծ եղբայր կարող է իր թաթը դնել ալիքների մատչելիության վրա»: Իտալացին, հավանաբար, նկատի ուներ, որ աշխարհում կան եւ, վախենամ, դեռեւս երկար ժամանակ կլինեն բռնապետական ռեժիմներ, որոնք կփորձեն սահմանափակումներ դնել համացանցի վրա:

Եվ ահա երեկ Ռուսաստանի կառավարությունը որոշում է հրապարակել, ըստ որի՝ հասարակական վայրերում հնարավոր կլինի միանալ Wi-Fi ցանցին միայն անձնագիրը ներկայացնելու դեպքում: Այսինքն՝ եթե դուք Ռուսաստանի սրճարանում կամ օդանավակայանում ցանկանաք համացանց մտնել, ապա պետք է օպերատորին անձը հաստատող փաստաթուղթ ցույց տաք, եւ եթե ուզում եք, օրինակ, Պուտինի քաղաքականության մասին որեւէ քննադատական բառ գրել, ապա իմացեք՝ ձեր անձը գաղտնի չի մնա, եւ ՌԴ քաղաքացի լինելու դեպքում կարող եք խնդիր ունենալ:

Ավելի վաղ՝ հուլիսի 31-ին, վարչապետ Մեդվեդեւը ստորագրել է կառավարության մեկ այլ որոշում, ըստ որի՝ երկրի հատուկ ծառայությունները եւ «տեղեկատվության տարածման կազմակերպիչները պետք է համագործակցեն»: Կառավարությունը պարտավորեցրել է սոցիալական ցանցերին եւ այլ հանրամատչելի կայքերին՝ Ռուսաստանում շփվելու համար տեղադրել հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով հատուկ ծառայությունը ռեժիմով տեղեկատվություն է ստանալու օգտատերերի գործողությունների մասին:

Խորհրդային շրջանի այլախոհ Վլադիմիր Բուկովսկին մի առիթով ասել է, որ համացանցն այն զենքն է, որ կհաղթի «կագեբե»-ին: Պատմական երկար հեռանկարի առումով նա իրավացի է՝ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս եւ հետագայում ավելի շատ թույլ կտան շրջանցել վերը նկարագրված արգելքները: Այն ժամանակները, երբ հիշատակած հիմնարկը «խլացնում էր» արտասահմանյան ռադիոկայանները, անցել են:

Իսկ կարճ ժամկետում դա կարող է արդյունք չտալ: Ռուսաստանցիների գործն է: Միայն թե այդ արգելքները չտարածվեն Եվրասիական միության վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (33)

Պատասխանել

  1. david says:

    Փաստորեն նախկինում ,,կագեբեն,, խլացրել է ազատ խոսքը, այսօր `անտեսվում է այդ խոսքը, վաղը`կապաքինի, կախտահանի,դեռ մի բան էլ ավելի:

  2. Կարո Մելիքյան says:

    Սա, ազատ խոսքի եւ բռնապետության անհամատեղության վկայություն է։ Կամ՝ «երանելի»,անցած օրերի՝կագեբեականների անուրջներ։

  3. Աբո says:

    Արգելքների բացակայությունը բերում է անարխիաւի:Օրինակ ձեր կայքում առանց էլ-փոստը նշելու,նույնպես չէս կարող մեկնաբանություն գրել, և Սարգսյանի հասցեին գրված ուղակի,կամ անուղղակի քննադատությոնները չեն տպագրվում (ես համաձայն եմ նման արգելքների հետ):Իսկ ինչ է Պուտինի հասցեին կարելի է՞:
    Համացանցում կարելի է հայտնել տեսակետ և ոչ թե զրպարտել ու վիրավորել,իս եթե մտնում ես սրճարան և միանալով Wi-Fi ցանցին գրում ես անհեթեթությու ու հեռանում,պատասխանատվության կարուղ են կանչել սրճարանի Տիրոջը(թե գտնում եք դա ճիշտ է):

    • Հրանտ Պապիկյան says:

      Հարյուր տոկոսով համաձայն եմ, չափի մեջ գրաքննությունը միայն օգտակար է:
      Ի վերջո ինչ արժի այն մարդու կարծիքը, որը այն հայտնում է միայն ԻՆԿՈԳՆԻՏՈ, իսկ եթե ՛՛վտանգ՛՛ կա, որ իր իսկական անունը կիմանան, ապա նա էլ կարծիք չի ունենում…
      Էս անտեր համացանցը ստեղծվել ա ինֆորմացիա և գիտելիք օպերատիվ և մատչելի ձևով ձեռք բերելու կամ փոխանցելու համար: Բայց արի ու տես, որ այն ԲՆԱԿԵՑՎԵԼ է տարբեր ազգի ոչ ադեկվատ մարդկանցով, որոնք օր ու գիշեր զբաղված են ՛՛անոնիմկաներ՛՛ գրելով, որոնցում ազատորեն հագուրդ են տալիս իրենց ՄՏԱԳԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ առանց որևէ արգելքի տարածելու կենսական պահանջին:
      Ինձ թվում է մառազմատիկների՝ անոնիմկա գրելու սահմանադրական իրավունքը պաշտպանելը այն պայքարը չէ, որին պետք է լծվի իրեն հարգող մարդը: Մեզ ինչ, նույնիսկ նորմալ մարդկանց համար ավելի հարմարավետ և ապահով կլինի մտնել այդ տիրույթը, որ կոչվում է ինտերնետ:
      Եթե ինձ պետք լինի այդ վայ-ֆայը, ես կներկայացնեմ անձնագիրս, ինչպես այն ներկայացնում եմ, շատ այլ դեպքերում, քանի որ թաքցնելու բան չունեմ: Կարծում եմ Արամ Աբրահամյանն էլ առանց վարանելու կներկայացնի իր անձնագիրը, քանի որ նրա խոսքը հենց նրանով է արժեքավոր, որ ընթերցողը գիտի, որ դա Արամ Աբրահամյանն է ասել, այլ ոչ թե ինչ որ կասկածելի նկարով ու անունով մի ֆեյք:
      Նորից եմ կրկնում՝ արժեք ունի այն խոսքը, որը տեր ունի, որի աղբյուրը հայտնի է և վստահելի

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Հրանտ, շատ կներես որ նորից պիտի հակաճառեմ քեզ: Բարեբախտաբար «Էս անտեր համացանցը ստեղծվել ա ինֆորմացիա և գիտելիք օպերատիվ և մատչելի ձևով ձեռք բերելու կամ փոխանցելու համար», բոլորովին էլ «էդ համացանցի» ստեղծողները ինֆորմացիան ու գիտելիքը ձեր պես «օպերատիվ» օգտագործելու եվ հատկապես սահմանափակելու ցանկություն չեն ունեցել…գրիր ինչ ուզում ես , ինչպես ուզում էս, ուզում էս թանով թե չէ սոխով, բիբառով…Ցավալիորեն Ձեր մտայնության մեջ ի «վերուստ» այդ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ իրողությունը որ «այն ԲՆԱԿԵՑՎԵԼ է տարբեր ազգի ոչ ադեկվատ մարդկանցով» իշխում է… դուք ձեր համար որոշել եք որ անպայմանորեն դուք ադեկվատ էք իսկ ահա ուրիշները ոչ ադեկվատ, իչպես Ստալինը որոշել էր որ Տրոցկիստները ոչ ադեկվատ էին…Բարբախտաբար էդ համացանց ստեղծողները ԿԳԲ ի հետ ոչ մի առնչություն չեն ունեցել…ՍՊԱՌՈՂՆ է որոշում թե իրեն ինչն է պետք, ոչ թե Պուտինը կամ Օբաման…իսկ այն որ շատերը «անանիմկա» են գրում խոսում է այն մասին որ դեռ էս աշխարհում մարդկանց բաժանունմ են ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ եվ ՈՉ ԱԴԵԿՎԱՏՆԵՐԻ…

        • Հրանտ Պապիկյան says:

          Հարգելի Գալուստ, իսկ ինչ անուն տամ մարդկանց, ով փրփուրը բերանին և իր առողջությունը չխնայելով, ԱՆՈՂՈՔ ՊԱՅՔԱՐ են մղում վաղուց գոյություն չունեցող Գուլագների, ԿԳԲ-ի, և վաղուց մեռած Ստալինի ու Բերիայի դեմ…
          Դուք նման եք այն մարդուն, որը ջանասիրաբար փայտով հարվածում է ջրափոսին, որ կոկորդիլոսներին քշի: Ընդ որում նրան բոլորովին չի հուզում այն փաստը, որ ջրափոսում կոկորդիլոս չկա, քանի որ նա վստահ է, որ եթե ինքը չքշի, կոկորդիլոսները կհավաքվեն….

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Հրանտ, ինչքան հասկանում եմ Հայաստանից վաղուց հեռացել ես, նույնիսկ Ռուսատանից էլ ես շատ հեռու…Անտարկտիկայում գիտական գործուղման ես երեվի…ոչ Խոդորկովսկի էս լսել ոչ Նավանի…ոչ էլ Շահեն Հարությունյան…Իսկ իրականությունն այն է որ եկող ՍԵՐՈՒԴՆԵՐԸ երբեք չպիտի մոռանան Թալիաթներին ու Էնվերնէրին…Հիթլերներին ու Մուսոլինիներին…Լենիններին եվ «Գուլագների, ԿԳԲ-ի, և վաղուց մեռած Ստալինի ու Բերիայի» թե չէ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ նորից կկրկնվի…

          • Հրանտ Պապիկյան says:

            Պարզ է, եթե չքշեք, կոկորդիլոսները կհավաքվեն…

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Կարծում եմ, համացանցային քննարկման իմաստը լիակատար ազատությունն է: Եթե մարդը բան ունի ասելու, բայց, ի տարբերություն Ձեզ կամ ինձ, խնդիր ունի իր անունը թաքցնելու, նա պետք է հնարավորություն ունենա արտահայտվելու:

  4. Կարեն says:

    Հետաքրքիր է ում եք համարում ոչ բռնապետական երկրներ: Արդյոք չեք իմանում չակերտավոր դեմոկրատիայի մասին: Մի գուցե միամիտ հարց եմ տալիս, բայց ինչու եք անընդհատ Պուտինին կպնում: Եղեք օբյեկտիվ, պարոն Աբրահամյան, խոսեք Գուանտանամոյի, Իրաքի, Աֆղանստանի եւ այլ երկրներում ԱՄՆ-ի կողմից ստեղծած իրավիճակի մասին: Ինչու չեք խոսում, հասկացանք էլի սովետից ու բնապետ Պուտինի զուգահեռները չեն ձանձրացնում:

  5. Կարեն says:

    Մի նկատառում եւս, պարոն Աբրահամյան: Հաճույքով կկարդայի Ձեր խմբագրականը, եթե փորձեիք գտնել նյութեր, թե ինչ նպատակ է հետապնդում այս որոշումը, ինչ արձագանքներ են եղել, ի դեպ, տարբեր տեսեկետների առումով, նոր միայն գրեիք այդ հոդվածը, համապատասխան վերլուծությամբ:

  6. Գրիգոր says:

    Համաձայն եմ Աբո և Կարենի հետ: Ինչքան կարելի է Սովետ-Ռուսաստան-Պուտին, Պուտին-Ռուսաստան- Սովետ…հա, մեկ էլ ԿԳԲ: Մնացած բոլորն էլ մեր բարեկամներն են? Ինչ վերաբերվում է Wi-Fi -ին` որոշման մեջ կար արտահայտություն- հակաահաբեկչական նկատառումներ, միթե պարզ չէ? Բազմաթիվ ռուսական գրանցված կայքերում Պուտինի մասին համ ծաղրանկարներ, համ, մեղմ ասած, սուր քննադատություններ կան, և ոչ մեկն էլ խնդիր չունի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Օրինակ, Նավալնին

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Գրիգոր, իսկ գուցե այդ Ռուսական բազմաթիվ գրանցված կայքերից մի երկու երեքը նշեիք (իհարկե բացի Նովայա Գազետաից)… այն որ Դուք դեմ եք ԿԳԲ ին եվ Սովետին փնովելուց իհարկե բավական խոսուն ինքնաբահայտում է… այդ «հակաահաբեկչական» նկատառումներոի անվան տակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել եվ աքսորվել են 70 տարիներ շարունակ… շատ կներե բայց Պուտինն ու Ռուս ժողովուրդը բոլորովին տարբեր բաներ են , ինչպես որ էր Ստալինն ու Բերիան եվ Ռուս ժողովուրդը…Սերժ Սարգսյանը եվ Հայ ժողովուրդը…Իհարկե ցանկալի կլինի որ բոլորը մեր բարեկամները լինեն, իհարկե եթե իրավունքի տերը հասարակ ժողովրդի ներկայացուցիչները լինեն այլ ոչ թե Ռոտշիլդները Ռոկֆելլերները…Պուտիններն ու Բուշերը…Էնվեր փաշաները, այս մոլորակի վրա մարդիկ վաղուց հանգիստ կապրեին, սակայն էդ Պուտիններին հանգիստ չի տալիս սեփական ԵՍ ը, ինչպես Ոսկե Ձկնիկի պառավ տատին որ ուզում էր «Վլադիչիտսէեյ…»… հույսով եմ հարցը կլուծվի ոչ թե մոնղոլ-թաթարկան գեներից եկող միապետական մշակութի հէնքի այլ հելլենական դեմոկրատիա գաղափարախոսության խելամտության հաղթանակով, ինչը որ հիմքն էր մեր Մեծերի Սուրբ Մաշտոցի, Կորյունի, Խորենացու, Եղիշեի… մեզ ավանդած մշակույթի…

  7. Արսեն says:

    Թեմային չեմ անադառնա (մանկամսուրային լիկբեզ է)։
    Հիշեցրեց, ժամանակին, երբ որ պետք է ինչ-որ պատճենահանել (քսերոքս), հատուկ մատյանում պետք է գրեիր անուն-ազգանունդ (ապարատի դիմացը նստած մարդուն փաստաթուղթ ցույց տալով՝ եթե քեզ չէր ճանաչում) էջերի քանակը… ապարատի առաջ նստած՝ անհայտ ծագման մարդը, նախ ծանոթանում էր բերածդ թղթի բովանդակությանը, հարցնում էր «որտեղ ես օգտագործելու?»… Հետո, եթե ասենք 4 օրինակ էիր ուզել հարցնում էր «այդքանը ինչ ես անելու?», պետք է հիմնավոր բացատրեիր՝ թե ինչու այդքան, և ամեն օրինակը ինչի է ծառայելու…)))..
    Մեզ պատճենահանող ապարատին մոտ չէին թողնում, ապարատը դրված էր առանձին սենյակում, վրան էլ աշխատում էր խիստ պատասխանատու, «քաղաքացիական բարձր գիտակցությամբ» պատճենահանող աստվածը, որը նույնիսկ անձնագիրդ ստուգելուց հետո իրավունք ուներ որոշելու՝ ինչը պատճենահանի ինչը՝ ոչ…)))…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Արսեն, Դու էլ ինձ հիշեցրիր…70 ականների կեսերից ինձ Ակադմիայի Գրադարանում բանվոր-էքսպեդիտորի «պաշտոնից» տեղափոխեցին քսրոկոպիաի, խորհդային պատճենահանի վրա աշխատելու, այսիքն ինչպես դու ես ասում դարձրին « «քաղաքացիական բարձր գիտակցությամբ» պատճենահանող աստված» (իհարկե պիտի ասեմ «աստված» կոչելդ շատ շոյում է ինքնասիրությունս)… չնայած որ «աստված» էի երբեմն գործից հետո մնում էի եվ «լեվի» գործ էլ էի անում…բայց իհարկե հատուկ բաժնից մի երիտասարդ կար գալիս ստուգում էր եվ երբեմն իրենց բաժնի գործերը ինքն էր պատճենահանում: Մի երկու տարուց արժանահիշատակ Արարատ Ղարիբյանը Լոնդոնից եկած Գյուլբենկյանի ժառանգորդին համոզեց… եվ մենք շուտով ամերիկյան Xerox ի վրա էինք պատճենահանում…բաժինը մեծացրին եվ ինձ դրին մի երկու հոգու ղեկավար…մի օր մտնում եմ ներս տեսնում իմ կոլեգաներից մեկը շտապ շտապ ինչ որ ռուսերեն մեքենագրված էջեր է բազմացնում, հարցրի ես ինչ է ասեց հեչ մեկը ես «լեվի» բանն է բերել մի ժամից գալու է…վերցրի մի փոքր կարդացի… հեղինակը Բրեժնեվին սխալ էր հանել…լեզուս պապանձվեց, իմ աշտարացի ընկերոջը պատվիրեցի դադարէցնել…թե չե մենք ընտանիքներով ուրիշ ուղղությամբ…հետո բավական անգամներ սարսուռով հիշում էինք այս դեպքը…

  8. Հրանտ Պապիկյան says:

    Մեր անդրօվկիանոսյան և եվրոպական դիսլոկացիա ունեցող որոշ ՛՛մեկնաբաններ՛՛ կարող են չանհանգստանալ, քանի որ եթե նույնիսկ իրենց ներկայիս բնակավայրերում էլ այս օրենքը մտցնեն, միևնույն է նրանց ոչ ոք չի արգելի սրտի ուզածի չափ հիմարություններ և վշտացած գրառումներ անել Հայաստանի, և առավել ևս Ռուսաստանի մասին… դեռ կարող է ձրի ճաշի աբոնեմենտներ էլ ստանան…

    • Գալուստ Ենոքյան says:

      Հրանտ, այդ «անդրօվկիանոսյան» բառը որ «Պրավդա» թերթից ես թերեվս վերցրել մի անգամ եվս հաստատում է թե օվքեր են այսօր ներկայացնում կոկորդիլոսներին Հայաստանում…

    • Արսեն says:

      Պապիկյան, որ մասն է հիմարություն? Ըտենց չի եղել, թե հիմիկվա պահանջածը դրան նման չի?

  9. Լավատես says:

    Եթե վարորդը բարձր մակարդակի մասնագետ է իր գործում, դուք լիովին վստահում եք նրան ու վայելում ապահով երթեւեկելու հնարավորությունը։ Նմանապես, եթե գրաքննությունն իրագործում է կայքի գլխավոր խմբագիրը կամ նրա կողմից վստահված անձը, ես կարող եմ գրել խելոք թե հիմար բաներ, միանգամայն վստահ լինելով, որ սխալ բաները, առանց որեւէ բացատրությունների գրաքննողի կողմից, չեն տպագրվի, նույնիսկ եթե այն չի խախտում նախնական պայմանավորվածությունը։ Կարճ ասած, իմ սխալի համար պատասխանատու պետք է լինի գրաքննողը, ոչ թե ես։

  10. Նորիկ Ղազարյան says:

    Էս ինչքա՜ն պարապ մարդիք են հավաքվել էստեղ))

  11. Hakob says:

    խնդիրը այն է, որ ընդամենը Ռուսաստանը չունենալով ԱՄՆ-ՄԵծ Բրիտանիա -ի բազմամիլիոնանոց բանակը, որը աշխատում է օրնիբուն ինտերռնետը հսկելու ու սահմանափակելու վրա – /օրիակ Ասանժ, Սնոուդեն, որոնց գլխի չափով կախաղանը վաղուց պատրաստ է/,դիմում է այսպիսի միջոցի, որը իհարկե չաշխատող է, հակապետական, հակաժողովրդական: Ավելին, ես վստահ եմ որ սա արել են հենց 5-երրոդ էշելոնի ակտիվ անդամենը կառավարությունում, որովհետև հասունացել է իրենց հանդեպ Դատը, ու իրենք դրանով ուզում են ահաբեկել հայրենասիրական ուժերի վախկոտ մասին: Սա չի գործելու Ռուաստանում, քանի որ Ռուաստանը թափով ազատագրվում է անգլիական լուծից ու շատ քիչ մնաց անգլիական ահաբեկումներին, որոնցից մեկն էլ այս ինտեռնետային ակընհայտ հսկողություն հայտարարումն է: Կրկնեմ, որ ԱՄՆ-ում ինտեռնետը հսկվում է աչ ակընհայտ ձևով:
    Ֆեյսբուկ, թվիթեր, Գուգլ, Մայքրոսոֆտ, Յահու… և այլն էս շարքից, սրանք բոլորն էլ ԱՄՆ-ի պետական մարմիններ են, ֆինանսավորվող ուղղակի ԱՄՆ-ի բյուջեից:

    • Արսեն says:

      Դա 5-րդ շարասյունները չեն անում, դա անում են 6-րդ շարասյունները ..))).. «Ւրավունք» թերթը կարդա..))).. էլի հետ ես ընկել ..)))..
      Լուծն էլ «Անգլիական» չի, «անգլո-սաքսական» է ..))).. նման լեզվի սայթաքում՝ քո նման «մասնագետի» համար՝ անթույլատրելի է …))))…

      • Hakob says:

        լեզվի սայթաքումը դա կարող է լինել ու շատ հեշտ ուղղելի ա, իսկ քո մոտ կյանքի սայթաքում ա, որւը անուղղելի ա: 😀 😀 😀

        • Норайр says:

          Господа Акоп и Грант Папикян. На бесплатный обед вы заработали. За абонементами обращайтесь в разведслужбы РФ.

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հակոբ, Ձեր թեզին որ «Ռուաստանը թափով ազատագրվում է անգլիական լուծից»…իրականում խեղճ Ռուս ժողովուրդի վրա ինչպես տեսնում ենք գնալով ուժգնանում է Պուտինյան ԼՈՒԾԸ… հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչը հերթական անգամ որոշեց պատժել իր ժողովրդին, հրաժարվելով Արեվմուտքից կատարվող հիմնականում ուտելիքի գնումներից (որը կազմում է պարենային ապրանքների 70%): Իարկե կասեք որ Ռուսներին դրանով չես վախեցնի, բոլորս էլ գիտենք որ բնակչության մոտ 60% արդեն առանց էտ էլ բացի կարտոֆիլից ուրիշ որեվե բանից չէր էլ օգտվում …դե իրենք Բլոկադաներին սովոր են…այս անգամ իրավիճակը իհարկե քիչ ուրիշ է, Մոսկվայում ու Լենինգրադում մարդիկ «մարդավարի» կյանքին ախր վարժվել էին…
      Անգլո-սաքսոնական էս Ամերիկայում էլ անընդհատ էս կապիտալիստները նավթի ու գազի գինը գցում են…էսօր նավթի գինը շուկայում $100 ից իջել է $96 ի էս ամառ ժամանակ, երբ մարդիկ ճանապարհորդում են…Իրաքում ու միուս նավթա երկրներում կռիվ է… էս անցած ուրբաթ օրը Dow Jones ի սանդղակը անսպասելիորեն բարձրացավ 170 կետով, գիտես ինչի…մեր հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչին հասկացնել տվին որ իր ավանտյուրան Ուկրաինաի սահմանին չի անցնի,եվ նա իր զորքերը այնտեղից հանեց…եթե նավթի գինը մոտենա $80 ի համարի որ քո Հերոսի օրերը հաշվված են, հույսով եմ մեր բազմաչարչար ժողովրդի կյանքում էլ դրական փոփոխություններ կլինեն…

      • Արսեն says:

        Ենոքյան, էլի գիշերը գիշերը պատասխան էի գրել, ու էլի որոշել էի չդնել..))).. ու էլի քո այս գրածը ստիպեց, որ դնեմ…))).. եվ այսպես՝ գիշերվա գրածը..

        Պետք չի վատ զգալ, որ ինչ-որ ժամանակ պաշտպանել ես «կոմունիզմի վեհ իդեալները» և հակահարված ես տվել (թեկուզ վախից), «մեր շարքերը սողոսկած, օտար և վտանգավոր մտքերին» ..))..
        Ես հիշում եմ, 80ականների կեսերին համոզված էի, որ Լենինի տեսությունը, ընդհանուր առմամբ, ճիշտ է, ուղղակի իրենից հետո եկածներն են այն ի չարս կիրառել… այ, հիմա կվերադառնանք օրիգինալին, ժամանակին համապատասխան շտկումներ կմտցնենք, կկիռարենք և ամեն ինչ լավ կլինի ..)))..
        Էդ, հետո է գալիս… երբ, որ կարդում ես նմանօրինակ ևս մի 10-15 «տեսություն», հասկանում ես, որ համարյա ամեն ինչ բոլոր այդ տեսություններում՝ զիբիլանոցի մատերիալ է։
        Հիմա, էս մարդկանց, թողել են միայն «Պուտինիզմը», «սեպ խրողներին» սպառնում են բանտարկությամբ, սոված-ծարավ, այլ կարծիք չկա, մտածելու ժամանակ՝ չկա … Ւրանք ինչ իմանան ինչ է «ճիշտ», ինչն է «սխալ»?
        Այդ մարդիկ գաղափարներ և թնդանոթներ են «արտադրում», հաց արտադրելու շնորհք՝ չունեն։ Հերթական անգամ «գաղափարական մարտիկների» սերունդ են աճեցրել, որոնց աղեստամոքսային համակարգը հացի տեղը՝ «գաղափար» է մարսելու, թնդանոթի արաղ է խմելու, «սնարյադով» էլ «զակուսկի» անի ..)))..

  12. Հրանտ Պապիկյան says:

    Արսեն, էս ոնց որ մոռացանք հա՞, որ Wi-Fi -ից էինք խոսում ու անձնագիր ներկայացնելուց))))))))
    Դե Գալուստը իրա կոկորդիլոսներին ա անձնուրացաբար քշում, մարդը մեր ապագայի մասին ա մտածում… իրա մոմենտով սաղ պարզ ա: Իսկ քեզ ասեմ, որ գրածիցդ ելնելով՝ 80ականների կեսերին կարգին տղա ես եղել…

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հրանտ, ընդունոմ եմ սխալս, խոստանում եմ երբեվե քո նման «աղա» տղեքի հետ երբեվե բանավեճի մեջ չմտնել…

    • Արսեն says:

      Որպեսզի թեմայից չշեղվենք ՄԵԾՆ ՎԱԼՈԴԻ «ջարդեմ-փշրեմ» տեսության մասին կխոսենք մի որևէ «ինչպես ուտել հաց առանց երկրի ընթացիկ «ՏԻՐՈՋԸ» փառաբանելու անհհրաժեշտության» թեմայով խմբագրականի տակ։
      Հենց միայն այն, որ դրա մասին խոսելու կարիք կա, ցույց է տալիս, որ պղտոր գետի հատակում լիքը կոկորդիլոս կա։ Էդ կոկորդիլոսների վախից է, որ դու գետը չես մտնում…

  13. Норайр says:

    Госп. Абраамян. Не устали от своих мышиных хороводов с фан-клубом Путина?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031