Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկորացիա՞, թե՞ հարմարավետություն

Օգոստոս 09,2014 15:30

Ամեն անգամ տնից դուրս գալիս և տուն դառնալիս անցնում եմ այս նստարանների կողքով: Դրանք տեղադրված են «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ՝ կանգառից քիչ հեռու: Նստարանների հայտնվելու օրվանից ի վեր (մեկ ամիս է, գուցե և ավելի)՝ դրանք ոչ ոքի չեն սպասարկել, համենայնդեպս, դրանց վրա նստած որևէ մեկին ես չեմ նկատել: Երբ ինձ նման անցորդներից հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ են անտեսված ու լքված այս նստարանները, պատասխանեցին, թե աշխարհագրական տեսանկյունից դրանք անհարմար վայրում են հայտնվել, իսկ բնակլիմայական պայմաններն անբարենպաստ են:

«Նստարանները կանգառից բավական հեռու են, որ նստենք ու երթուղայինի սպասենք», «Լավ են անում, որ հարմարավետ նստարաններ են տեղադրում, բայց դրանք բերել-դնել չոլի մեջտեղը, ուղղակի անիմաստ ա», «Լավ է՝ հենց փողոցի մեջտեղում չեն տեղադրել», «Սովորաբար նստարանները տեղադրում են ծառերի կողքին, որ գոնե հով լինի, իսկ շոգին ոչ մեկը չի ցանկանում նստել ու «ճռռալ», բացի այդ, դրանք էլ են ափսոս, արևից փչանում են»,-ասացին նրանք:

Տեղի բնակիչներն իրենք էլ չեն հասկանում նստարանների գոյության իմաստը: Սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 150 000 դրամ արժողությամբ «ԵՐԵՎԱՆ» նշագրմամբ նստարանները դեռևս շարունակում են տեղադրվել մայրաքաղաքում՝ մասնավորապես ծայրամասային վարչական շրջաններում:

Նազենի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

08.08.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել