Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալ. «Մենք պատրաստ ենք խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին»

Օգոստոս 08,2014 19:08
Shavarsh Qocharyan

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների կապակցությամբ

Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։

Իր վրեժը Ալիև-կրտսերը լուծում է իր ժողովրդից՝ էլ ավելի խստացնելով խոսքի ազատության սահմանափակումները, բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների դեմ։ Նա շարունակում է ցինիկաբար հերոսացնել քնած մարդուն սպանողին, տանջամահ անել մոլորված գյուղացիներին։

Այսպիսի մթնոլորտում են ձևավորվել պատմության մեջ ամենատխրահռչակ բռնակալները՝ հայտնի բոլոր հետևանքներով հանդերձ: Միջազգային հանրությանը դեռ ուշ չէ նրան կանգնեցնել և իրականության դաշտ հետ բերել։ Մենք պատրաստ ենք ոչ միայն խաղաղություն պարտադրել մեր սանձարձակ հարևանին, այլև շարունակելու ենք ակտիվ մասնակցությունն ունենալ նրան իրականության դաշտ հետ բերելու գործում։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Այդ դեպքում ու*մ եք սպասում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031