Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարմիր խաչը Կարեն Պետրոսյանի մահվան մասին

Օգոստոս 08,2014 15:39

Մենք զանգահարեցինք Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն եւ խնդրեցինք պատասխանել Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանական զինվորականների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, նրա անձի ստորացման , գերության մեջ հայտնված խաղաղ բնակիչների վերաբերյալ միջազգային համաձայնագրերը Ադրբեջանի կողմից ոտնահարելու մասին մեր հարցին:

Զառա Ամատունին ասաց, որ կարող է հայտնել միայն հետեւյալը. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղեկացվել է,որ օգոստոսի 7-ին միջազգային սահմանը հատած Հայաստանի քաղաքացին մահացել է: Գործելով որպես անկողմնակալ միջնորդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Հայաստանի իշխանությունների եւ մահացածի ընտանիքի հետ: ԿԽՄԿ-ն այս դեպքի հետ կապված բոլոր խնդիրների վերաբերյալ համապատասխան իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսություն է իրականացնում: ԿԽՄԿ-ն հանրայնորեն չի մեկնաբանելու դեպքի հանգամանքները»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտեմ says:

    մահանում են տարեցները, հիվանդները Կարենը չի մահացել սպանել են

  2. Manya says:

    Ցավակցում եմ Կարենի ընտանիքին և հարազատներին, նրա ողբերգական մահվան առիթով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031