Ադրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութն ու լուսանկարները, որոնցում իբր առգրավված զենքերն են, երիտասարդի հագին զինվորական զգեստ է, իսկ բջջային հեռախոսում հայ զինվորների նկարներ, այսպես մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ Կարեն Պետրոսյանին, ինչպես միշտ, հագցրել են ադրբեջանական համազգեստ:
Ինչ վերաբերում է նկարներում և տեսանյութում եղած Nokia բջջային հեռախոսին, ապա, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, դա հին մոդելի հեռախոս է, որով հնարավոր չէ նման նկարներ անել. «Լուսանկարներում էլ 2003-2004-ի համազգեստներից է»:
Անդրադառնալով իբր առգրավված զենքերին, ՊՆ խոսնակն ասաց. «Ասում են, որ հայ դիվերսանտներից են առգրավել, բայց մի զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես իրենց դիվերսանտներից մեր առգրավածների դեպքում էր: Լրիվ մաքուր, նոր զենքեր էին»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում