Լրահոս
Օրվա լրահոսը

Սաբինա Ֆրեյզեր. լայնամասշտաբ պատերազմն իրապես հնարավոր է. «Ժամանակ»

Օգոստոս 08,2014 10:38

Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ Մոսկվան միջազգային հանրությանը ցույց է տալիս Հարավային Կովկասում պատերազմ կամ խաղաղություն հաստատելու իր կարողությունը՝ համոզված է ղարաբաղյան հակամարտության եւ Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը, ով «Ժամանակի» հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մոլեգնող լարվածությանը, ռուսական միջնորդական ջանքերին ու պատերազմի վերսկսման հնարավորությանը։

Նա նշեց, որ հուլիսի 31-ից էթնիկ ադրբեջանցիների ու հայերի միջեւ բախումների հետեւանքով ամենաքիչը 18 սպանված զինվորների փաստն աշխարհին հիշեցնում է, որ Արեւելյան Ուկրաինան նախկին ԽՍՀՄ տարածքի միակ հակամարտությունը չէ։ 1994թ. հաստատված հրադադարից հետո ամենաթեժ բախումը ԼՂ հակամարտության գոտում ցույց է տալիս, որ լայնամասշտաբ պատերազմն իրապես հնարավոր է, բայցեւ ՌԴ-ին ապահովում է քայլ իրականացնելու եւ առանցքային միջնորդի դերակատարություն ստանձնելու հնարավորությամբ։

Այսպիսով, ըստ նրա, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները օգոստոսի 8-9-ը հրավիրվել են Սոչի բանակցությունների համար, որտեղ Մոսկվան գուցե հաջողի կողմերից հրադադարի իրենց հանձնառությունները վերահաստատելու հարցում։ Նա մասնավորապես ընդգծեց, որ վերջին բախումները քննադատվեցին միջազգային հանրության կողմից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, բայց ՌԴ ղեկավարությունն ամենաարագն արձագանքեց։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031