ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համոզված է, որ գործարար Լեւոն Հայրապետյանը իր տեսակով կապացուցի իր անմեղությունը: Նրա խոսքով, հիմա պետք չէ խորանալ նրա ձերբակալման պատճառների վարկածների մեջ. «Կարեւոր է, որ այն մարդիկ, ում կողքին նա ժամանակին կանգնել է, հիմա էլ նրանք կանգնեն իր կողքին»:
Նա չցանկացավ մեկնաբանել գործարարի ձերբակալումը Ադրբեջանի քաղաքական պատվերով պայմանավորող լուրերը ու ասաց. «Չեմ բացառում ու տարբեր վարկածներ կարող են լինել: Ադրբեջանում, իհարկե, ուրախ կլինեն, որ Հայրապետյանի նման մեկը կալանավորված է»:
Պարոն Վարդանյանը նորմալ է համարում ՀՀ իշխանությունների չարձագանքելուն գործարարի ձերբակալմանը. «Վստահ եմ, որ նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ մեր նախագահը կբարձրացնի նաեւ Լեւոն Հայրապետյանի հարցը: Այլ բան է, թե ինչ պատասխան կլինի՝ ձեւակա՞ն, թե՞ իրավական»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ