Երբեք ռազմատենչ չեմ եղել: Երկու ձեռքով կողմ են խաղաղությանը թե՛ երկրի ներսում, թե՛ տարածաշրջանում եւ թե՛, ինչպես ասում են, ամբողջ աշխարհում: Սրտանց ցանկանում եմ, որ մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունենանք բնականոն հարաբերություններ, ինչպես եւ հարիր է հարեւաններին: Սակայն այս պահին, երբ Ադրբեջանը ոտնձգություններ է կատարում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ, Երեւանում անցկացվելիք «խաղաղության երթը» առնվազն արհեստածին եւ ժամանակավրեպ եմ համարում:
Ցանկացած երթ, ցանկացած քաղաքական ակցիա պետք է ունենա իր հասցեատերը: Ո՞ւմ է տվյալ դեպքում ուղղված այդ միջոցառումը: Հայաստանի իշխանությունների՞ն: Եթե նրանք զինվորներ ուղարկեին, ասենք, Արեւելյան Թիմոր, ապա երթն արդարացված կլիներ: Բայց հայ զինվորներն իրենց տարածքում են եւ պաշտպանում են իրենց հողը՝ դա պետք է միայն ողջունել: Արեւմուտքի՞ն, Ռուսաստանի՞ն: Բայց նրանք անգիր գիտեն, որ հենց Ադրբեջանն է մեր վրա հարձակվում եւ անգամ թեթեւակի չեն կշտամբում մեր հարեւաններին: Հետեւաբար, նրանք ոչ մի խաղաղություն էլ չեն ուզում, եւ ոչ մի «խաղաղության երթ» նրանց վրա չի ազդի:
Ադրբեջանի՞ն: Բայց այնտեղ միայն ուրախանում են նման երթերից՝ մտածելով, իբր մենք այնքան ենք վախենում պատերազմից, որ խաղաղություն ենք խնդրում: Ինչը, մեղմ ասած, չի արտահայտում հայաստանյան հասարակական կարծիքը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս երթի մասին մեկ ժամ առաջ եմ տեղեկացել և աչքերիս ու ականջներիս չեմ հավատում: Երթի մասնակիցներին անհրաժեշտ է ընդամենը 24 ժամով տեղակայել Չինարի գյուղում կամ մեր սահմանին՝ զինվորների կողքին: Այս պահին մեր հանրապետության նախագահից խաղաղություն պահանջելը պարզապես ցինիկություն է /որքան էլ որ Սերժը մեր աչքի լույսը չի/: Բոլոր միջազգային հարթակներից բոլոր պետական և ոչ պետական մակարդակներով արդեն 20 տարի Հայաստանը հայտարարում է, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի, ի տարբերություն Ադրբեջանի, որն ամեն օր սպառնում է նոր պատերազմով: Ու խաղաղության երթ չգիտես ինչու կազմակերպվում է ՄԵՐ երկրում: Ինչո՞վ են այս երթի մասնակիցները տարբերվում միջազգային անտարբեր հանրությունից, որը նույնիսկ Սաֆարովին հերոսացնելու հետ կապված միևնույն կոչերով էր դիմում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին:
Եթե մասնակիցները դժգոհ են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից, ապա ինչու՞ են երթ կազմակերպում ՌԴ դեսպանության դիմաց միայն: ԵԱՀԿ Մինսկի համանախագահներից են այդ թվում նաև Ֆրանսիան ու ԱՄՆ, բայց այդ երկրների դեսպանատների մոտ երթ չի նախատեսվում: Սրանից կարելի է հանգել համապատասխան եզրակացությունների:
Լորդը դրսում աղմուկ լսելով հարցնում է ծառային.
-Այդ ի՞նչ աղմուկ է Ջոն
-Ցույց է, Սըր:
-Իսկ ովքե՞ր են ցուցարարները, Ջոն:
-Պոռնիկներն են, Սըր:
-Իսկ ինչի՞ց են բողոքում, սոցիալական վիճակի՞ց
-Ոչ, Սըր:
-Միգուցե հարկերի՞ց, կամ խտրականությունի՞ց…
-Ոչ, Սըր:
-Բա ինչու՞ են ցույց անում Ջոն
-Դե… պոռնիկներ են, Սըր…
12+
Այսքան տարիների փորձից եկել եմ այն եզրակացության,որ բոլոր երթեր կազմակերպողները մեկ նպատակ ունեն՝իշխանություններից հակահարված ստանալու,ոստիկանների միջամտություն ապահովելու,այդ ամբողջը նկարահանելու և եվրամիության որևէ երկրից քաղաքական ապաստան պահանջելու ժամանակ նրանց ներկայացնելու՝ թե իրենք չեն կարող ՀՀ-ում բնակվել իրենց ,,հայացքների,, համար հետապնդվելու պատճառով:
Վերջերս մեր լրատվական որոշ միջոցներ ,,քաղաքական,,բանտարկյալի ,,կոչում,,շնորհեցին մեկին,ով ատրճանակից կրակել էր ոստիկանների ուղղությամբ,այն դեպքում,երբ դեմոկրատիայի սկզբնաղբյուր երկրում՝ԱՄՆ-ում,այդ երիտասարդին ուղղակի ոստիկանները կգնդակահարեին տեղում: