Հյուսիսատլանտյան դաշինքը դադարեցնում է համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ և որոշում է ընդունել մեծացնել Ուկրաինային հատկացվող օժանդակության չափը: Այդ մասին այսօր Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա նաև հույս է հայտնել, որ սեպտեմբերին նախատեսված Ուկրաինա-ՆԱՏՕ գագաթնաժողովը թույլ կտա նոր և կոնկրետ քայլեր կատարել երկու կողմերի հարաբերությունների հետագա առաջընթացի համար:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Ղրիմի բռնազավթումն և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության գործողությունները:
էրնեկ Ռուսաստանին: տեսնեն մեր “հերթը” երբ ա գալու: