Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը

Օգոստոս 07,2014 20:02

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ժամանակավորապես դադարեցնում է բողոքի ավտոերթերը՝ հաշվի առնելով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը: Պայքարը շարունակվելու է իրավական դաշտում վարորդներին եկած տուգանքները բողոքարկելու միջոցով: Մեր շարժմանը հասարակական հիմունքներով ներգրավված են իրավաբաններ, որոնք ՃՈ կողմից վարչական իրավախախտման համար տուգանված քաղաքացիներին օգնում են հայցադիմումներ կազմել հետագայում բողոքարկել դրանքՀՀ վարչական դատարանում:

Իրավաբանների և ՄԻՊ-ի գրասենյակի մասնագետների հետ շարունակաբար քննարկվում է կարմիր գծերի իրավաչափությունը Սահմանադրական դատարանում այն վիճարկելու համար: ՃՈ օրենքում վերջին փոփոխությունների ներդրման և կիրառման հետ կապված «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը կատարել մարդասիրական քայլ, գնալ ընդառաջ քաղաքացիներին և մինչև ս.թ. հուլիսի 26-ը ՃՈ վարչական իրավախախտումների մասին որոշումներով հաստատված տուգանքների և դրանց վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում: Այդ դեպքում նախաձեռնությունը կդադարեցնի բողոքի և անհնազանդության ակցիաները, հակառակ դեպքում ՀՀ սահմաններում իրավիճակի կայունացման պահից անմիջապես հետո նոր թափով կվերսկսվեն տարատեսակ բողոքի և անհնազանդության ակցիաները:

 

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031