Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատար. «Ազատամարտիկները պատրա՞ստ են հեղաշրջում անեն»

Օգոստոս 07,2014 19:34

Օրերս ազատամարտիկները, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարներ, պահեստազորային սպաներ հավաքվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքում՝ քննարկելու երկրում եւ սահմաններին տիրող իրավիճակը: Hraparak.am-ի տեղեկատվությամբ, նրանք հայտարարել են, որ ստեղծում են Ազատամարտիկների դաշինք եւ պիտի տեր կանգնեն երկրին:

Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի Թալինի տարածաշրջանի հրամանատար Սարգիս Կարապետյանն այդ դաշինքի հետ կապված հայտարարեց, որ ինքը չի միանա դրան. «Ես մոտավորապես գիտեմ ովքեր են նրանք: Չէ, չեմ միանա: Ինչի՞ համար է էդ դաշինքը: Երկրին տեր կանգնելու համար պիտի առնվազն հեղաշրջում անեն: Իրենք պատրա՞ստ են հեղաշրջում անելու: Ես իրենց բոլորին ճանաչում եմ, չեմ հավատում իրենց: Իրենք իշխանափոխության են գնում, իսկ իշխանափոխությունը շատ վատ է: Եթե պիտի գնան իշխանափոխության, ավելի լավ է սրանք մնան: Եթե հեղաշրջման պետք է գնան՝ խնդրեմ: Ավելի լավ է սրանք մնան, քան թե իշխանափոխություն լինի: Իշխանափոխության ժամանակ գիտեմ ինչ պետք է անեն: Երբ իշխանությունն իրա տեղը չի գտնում, արդեն  ժողովրդին խաբելու համար մյուս կեսին բերում են իշխանության, իրենք մնում են նույնը: Ոչինչ չի փոխվում, ավելի վատ է լինում: Այդ ազատամարտիկները, որ հավաքվում են, բոլորին ծանոթ եմ: Գիտեմ դրանք ինչի համար են գալիս էդ Ազատության հրապարակ: Նախ`ասեմ, որ էդ Ազատության հրապարակ չի, էդ մատնության, դավաճանության հրապարակ է: Էդ հրապարակից են հայ ժողովրդին խաբել, Հայաստանը կործանել»:

Մեր դիտարկմանը, որ այս անգամ ազատամարտիկները «Հայրենիք» կ/թ-ի շենքում են հավաքվել, ոչ թե Ազատության հրապարակում՝ Սարգիս Կարապետյանը պատասխանեց. «Դե, չգիտեմ, ես չեմ էլ ուզում իրանց անունը լսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐՄԵՆ says:

    Շնորհակալ եմ Սարգիս Կարապետյան , որ դուք կաք

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031