ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները: Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:
Տրվել են հստակ հանձնարարականներ: Կատարվել է նաև գործառույթների բաշխում տեսչության պետի և տեղակալների միջև: Նրանք պետք է անմիջական պատասխանատվություն կրեն իրենց գործառույթների կիրարկման և աշխատանքների կատարման համար: Երկու շաբաթը մեկ պարբերականությամբ տեղակալները կատարված աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն տեսչության պետին: Տեսչության պետն էլ, սահմանված կարգով, տեղեկատվություն և հաշվետվություն կներկայացնի նախարարին կամ ոլորտը համակարգող տեղակալին։
ՀՀ Առողջապահության նախարարություն