Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ խոսնակը` Էրդողանի հայտարարությանն ի պատասխան. «Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել»

Օգոստոս 07,2014 18:54

Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Էրդողանի խայտառակ հայտարարությունը, որով նա վիրավորանք է համարել իրեն հայ անվանելը։

Պատասխան. Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։

Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։

Հենց նման հայտարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։

Ռասիզմի նման դրսևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031