Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Օգոստոս 07,2014 17:57

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք և նորանոր ստեղծագործական հաջողություններ:

«Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է և արժանի հարգանք է վայելում մեր երկրում: Շինարարի աշխատանքի արդյունքով է պայմանավորված նաև ազգային տնտեսության և ժողովրդի բարեկեցության դինամիկ զարգացումը:

Դուք մշտապես եղել եք մեր հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում՝ հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված դժվարին և պատասխանատու խնդիրները: Մենք, հիրավի, հպարտանում ենք մեր ճարտարապետների և շինարարների ստեղծած հրաշալի գլուխգործոցներով: Շարունակե՛նք այդ բարի ավանդույթը:

Այսօր դուք տիրապետում եք ժամանակակից տեխնոլոգիաներին և կառավարման համակարգերին, ինչը թույլ է տալիս հաջողությամբ իրականացնել մեր քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ապահովմանն ուղղված սոցիալական ծրագրերը: Կառավարման կատարելագործման, ֆինանսավորման ծավալների աճի և ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ շինարարության ոլորտը դարձել է մեր ազգային տնտեսության կարևոր հատվածներից մեկը», – նշել է երկրի վարչապետը:

Կառավարության ղեկավարը, օգտվելով առիթից, շնորհավորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարությանը 60-ամյակի առթիվ: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը ոլորտի զարգացման գործում և համոզմունք հայտնել, որ այն կպահպանի և էլ ավելի կզարգացնի ազգային ճարտարապետական հարուստ ավանդույթները: «Այսօր ձեր առջև ծառացած են մրցունակության, աշխատանքի և ծառայությունների որակի բարձրացման, շինարարության ֆինանսավորման նոր եղանակների զարգացման և ներդրման խնդիրները: Եկեք միավորենք մեր ջանքերն այդ ուղղությամբ՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի բարեկեցության: Վստահ եմ, որ դուք արժանապատվորեն կկատարեք ձեր առաքելությունը»,- դիմելով ներկաներին՝ ասել է Հայաստանի վարչապետը:

Պետական կառավարման համակարգում ներդրած ավանդի, երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև շինարարի տոնի առթիվ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ալեքսան Կարապետյանը խրախուսվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով: Շինարարի տոնի առթիվ, ինչպես նաև երկարամյա ու անբասիր աշխատանքային գործունեության և շինարարության բնագավառում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել նաև «Թերմոռոս-Ար» ՍՊԸ-ի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Խորեն Քոթանջյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի քիմիայի, սիլիկատների և կապակցող նյութերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Չիլինգարյանը, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիրը (հրատարակիչ` «Միդիս-Շար» ՍՊԸ):

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031