Այս օրերին հարյուրավոր կամավորներ մեկնում են սահմանամերձ զորամասեր, իրենց զորակցությունն ու քաջալերանքը հայտնելու առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող մեր զինվորներին:
Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ սահմանապահ զորամասեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերին զուգահեռ, քիչ առաջ աշխատանքային այցով դարձյալ պաշտպանության բանակի զինվորական ստորաբաժանումներ և հաստատություններ է այցելել ՀՀ զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:
Ի դեպ, զինվորական հաստատություններ այցելելը և մշտապես զինվորի կողքին գտնվելը նրա համար աշխատանքային գործելաոճն է: