Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ՊՆ հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները

Օգոստոս 07,2014 17:49

Օգոստոսի 7-ին ադրբեջանական «vesti.az» էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է: Ավելին` նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին լուսանկար 1-ում պատկերված անձինք:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031