Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուլիս ամսին նկատվել է էնտերովիրուսային վարակի ակտիվացում»

Օգոստոս 07,2014 17:28

«Էնտերովիրուսային վարակները նոր բան չեն, միշտ եղել են»,- այսօր՝ օգոստոսի 7-ին, «Արմատ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքերով` էնտերովիրուսային վարակը միակ վարակն է, որ մարդու մոտ կարող է առաջացնել առողջ վիրուսակրություն, 5-6 ամիս կարող է գտնվել մարդու մոտ, բայց նրա մոտ կլինիկական որեւէ ախտանիշ չարձանագրվի, սակայն այն վարակ կարող է արտազատել եւ տարածել շրջապատում: Վարակի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ հիվանդ մարդն ու առողջ վիրուսակիրը վարակը կարող են տարածել, եւ առողջ մարդու մոտ վարակը կարող է անցնել ցանկացած ճանապարհով.

«Սա եւս դժվարություններ է առաջացնում պայքարի միջոցառումները կազմակերպելու առումով, որովհետեւ մենք չգիտենք տվյալ պահին վարակման ո՞ր մեխանիզմի հետ գործ ունենք. Բերանի միջոցո՞վ է փոխանցվում, կեղտոտ ձեռքերի՞, ջրային, սննդային ճանապարհներո՞վ, թե՞ գործ ունենք օդակաթիլային մեխանիզմի հետ»:

Գայանե Սահակյանի խոսքերով` էնտերովիրուսը բավականին կայուն է, կարող է մի քանի ամիս ապրել շրջակա միջավայրում` ջրերում, ջրամբարներում եւ վարակել մարդկանց:

2014 թվականին, ըստ նրա, ամբողջ աշխարհում էնտերովիրուսային վարակների աշխուժացում է գրանցվել, բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել Ղազախստանում: Իսկ Հայաստանում, տիկին Սահակյանի խոսքերով, հուլիսի առաջին շաբաթների ընթացքում նկատվել է վարակի աշխուժացում, հետագայում դեպքերի գրանցումը հաճախակի է դարձել եւ օրական հոսպտալացվել է 15-19 հիվանդ: Գրանցված դեպքերի 85 տոկոսում հիվանդները երեխաներ 5-9 տարեկան երեխաներ են.

«Այսօր արդեն նկատվում է նվազման որոշակի միտում. Գրանցվում է օրական 7-9 հոսպիտալացում, դեպքերն այդքան լուրջ դեպքեր չեն: Կլինիկական դրսեւորումը սկսվում է բարձր ջերմությամբ, սրտխառնոցով, փսխումով, որոշ երեխաներ գանգատվում են նաեւ պարանոցի շրջանում մկանային ցավից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031