Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները

Օգոստոս 07,2014 17:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամենօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում:

Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Դրան զուգահեռ, կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում սահմանվել է հերթապահություն:

Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։ 2014թ. 1-ին կիսամյակում բացօթյա ապօրինի առևտրի մասով ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 166 արձանագրություններ: Առևտուրը կանոնակարգվել է նաև գետնանցումներում:

Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 34 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում, վերսկսել է գործունեությունը գյուղմթերքի բացօթյա տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները: Նկատի ունենալով նաև ամառային շոգ եղանակը՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է զերծ մնալ բացօթյա ապօրինի առևտուր կատարելուց, որի ժամանակ, սովորաբար, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ անգամ տարրական պայմանները: Այդպիսի փաստ արձանագրելիս քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031