Օգոստոսի 7-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունեց ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ