Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի հանդիպմանն ընդառաջ. «Պուտինը Հայաստանին ասելիք չունի»

Օգոստոս 07,2014 15:36

«Ղարաբաղյան խնդիրը ծագել է 1921-ի մարտի 16-ին՝ ռուս-թուրքական դաշինքի արդյունքում: Ուստի Ռուսաստանը պարտավոր է ապահովել այդ դաշինքի դրույթներից մեկը՝ կայունությունն ու խաղաղությունը: Ռուսաստանը՝ որպես տարածաշրջանային գերտերություն, պարտավորություն ունի ապահովել տարածքում գտնվող փոքր երկրների կայունությունն ու անվտանգությունը»,-հարցին՝ արդյոք ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանում անհրաժեշտություն ունի՞, քանի որ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե դրա կարիքը չկա, այսպես պատասխանեց Գերագույն խորհրդի նախկիին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Սոչիում կայանալիք՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը Ազատ Արշակյանը դուրս է համարում Մինսկի խմբի ձևաչափից ու նշում. «Ռուսաստանի գլուխը շատ խառն է, բայց նա պարտավոր է կայունություն ու խաղաղություն հաստատել: Ուստի սա լրացուցիչ բեռ է ՌԴ իշխանությունների համար: Ռուսաստանը ձգտելու է ճգնաժամը հետաձգել, իրավիճակը խաղաղեցնել, մինչև կարողանա իր շահերին հետամուտ լինել տարածաշրջանում և իր խաղը խաղալ»:

ՀՀՇ վարչության անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը ևս Սոչիի հանդիպումը Մինսկի խմբի գործընթացների հետ չի կապում. «Ժամանակին եղել է Ուորլիքի հայտարարություն, Ֆրանսիայի նախագահի առաջարկը՝ շարունակել գործընթացը Փարիզում: Սոչիի հանդիպումը կապում եմ մի քանի գործոնների հետ. բոլոր դեպքերում՝ որպես այդ իրավիճակում իզոլացված երկիր ՌԴ-ն փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում ազդեցություն ունի, հատկապես Ադրբեջանի և Հայաստանի վրա»:

Շարունակելով պարոն Իգիթյանն ասաց. «Սա իմիջային հադիպում է ՌԴ-ի համար, որի ընթացքում Ադրբեջանին կհորդորի, թե այն զենքը, որ քեզ տալիս եմ, մի օգտագործի խաղաղ բնակիչների վրա, իսկ ՀՀ-ին պիտի ասի, թե մի պատասխանի: Եթե քեզ պրովոկացիայի են ենթարկում, շատ մի պատասխանիր: Այս իրավիճակում Պուտինը Հայաստանին ասելիք չունի:

Երևում է, որ նախաձեռնությունը գալիս է Ադրբեջանից: Մի կողմից փորձում է պրովոկացիայի ենթարկել ՀՀ-ին, որ ՀՀ-ն անի մի քայլ, որը Ադրբեջանը կհամարի պատերազմ սկսելու առիթ, մյուս կողմից Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ ԼՂ հակամարտությունը մնում է հակամարտություն: Որպես այդպիսին՝ հակամարտություն գոյություն չունի: Եթե Ադրբեջանը չկրակի, ապա ոչ միայն միջազգային, այլև տարածաշրջանային վտանգ Ղարաբաղը չի ներկայացնում:

Ժողովրդավարական պետությանը բնորոշ բոլոր հատկանիշները գոյություն ունեն ԼՂՀ-ում: Այս հանգամանքից Ադրբեջանը շատ է նյարդայնանում: Նա փորձում է փոխել հակամարտության լուծման ձեւաչափը՝ հանելով այն Մինսկի խմբից՝ տանելով ՄԱԿ կամ այլ ձևաչափ, քանի որ այս ձևաչափը Ադրբեջանին ձեռք չի տալիս: Անկախ այն բանից ԼՂՀ-ն նստած է սեղանի շուրջ, թե՝ ոչ, Մինսկի խմբի սկզբնական բանաձևում նշված է երեք կողմերի մասին: Ադրբեջանը դա համարում է ոչ կառուցողական ստատուս քվոյի երկրատև պահպանելը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031