Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչությունը հանդիպել է Ադրբեջանում պահվող մեկ ռազմագերու և գերի ընկած հինգ քաղաքացիական անձանց հետ, հայտնում է «ԱՊԱ»-ն՝ հղում անելով ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային:
Հուսեյնովան հայտնել է, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 6-ին: «Կարմիր խաչի» միջոցով գերիներն ու նրանց ընտանիքները տեղեկություններով են փոխանակվել:
Ադրբեջանում գերի ընկած Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքից են: Նրանք սահմանը հատել են 2010թ. հունվարին:
Ռազմագերին Հակոբ Ինջիղուլյանն է, որը գերի է ընկել 2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ