Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի ուշ չէ՝ պետք է հավաքվել

Օգոստոս 07,2014 15:30

Վերջին տասնօրյակում կրկին ցնցվեց հարավկովկասյան տարածաշրջանը: Թուրք ազերին տարիներ շարունակ զինվելով ցանկանում էր ապացուցել, որ անցա˜ն հին ժամանակները. իրենց ոչխարների բանակն այլևս առաջվանը չէ, ու «տեսե՛ք, հայեր, թե հիմա ինչ ենք անելու ձեզ»:

Եվ երբեմնի ղաչաղական իրենց նկրտումներին հագուրդ տալու համար սկսեցին դիվերսիոն գործողությունների շարք` աշխարհին ու առաջին հերթին` անհնազանդ հայերին ապացուցելու, որ ինչ կամենան` կարող են անել: Ընդ որում` անպատիժ: Եվ այդպես կարող է շարունակվել երկար. գաղտագողի ու դավադիր հարձակումներ, դիպուկահարների նենգ կրակոցներ և անվերջանալի ու «խրոխտ» հոխորտանքներ ի լուր Մինսկի խմբի, իրենց հասարակության ու հայերի:

Իբր տեսեք, թե արդեն վաղն իսկ ինչեր ենք անելու: Թող հայերը կամավոր գան կառափնարան, ներողություն խնդրեն ու հպատակություն էլ չէ, հլու հնազանդություն հայտնեն, իսկ մենք կորոշենք, թե որքանին ողորմանք, որքանին պատժենք ու որքանին ստրկացնենք: Մի խոսքով` գրաֆիկական աղյուսակը գծել ու հիմա սկսելու ենք այդ սյունակները լրացնել:

Բայց ծով է հայերի համբերությունը. թեև երկրում տնտեսական ծանր իրավիճակ է, իսկ սահմաններում` խախուտ ու անկայուն «խաղաղություն», բայց ամեն ինչ իր չափ ու սահմանն ունի, այդ թվում նաև հայերի համբերությունը: Ու երբ ազերիների լկտիությունն անցավ քիչ թե շատ ընդունելի բոլոր սահմանները, հայերի համբերության բաժակ ոչ միայն լցվեց, այլև պռնկից մի քիչ էլ թափվեց` Հայկական բանակի հանկարծակի և հուժկու հակահարվածի տեսքով: Երկու թե երեք օրում թուրքերի ունեցած շուրջ հիսուն զոհերն ու մոտ յոթ տասնյակ վիրավորներն ամառվա այս շոգին սառը ցնցուղ դարձան Իլհամ Հեյդար օղլու և մնացած բոլոր պոռոտախոսների համար:

Թուրքը սսկվեց, ծպտունն անգամ չէր լսվում. լեզուն կուլ էր գնացել, կամ որ ավելի հավանական է, «ելնելով իրավիճակի լրջությունից», գիտակցաբար մտցրել էր իր անլվա մարմնի համապատասխան տեղը: Բայց այդ հայտնի տեղից ի՞նչ խոսեր, ինչո՞վ արդարացներ իր լկտի հոխորտանքները: Իբր այս ամենը քիչ էր, հիմա էլ Պուտին քեռին է կանչում Սոչի, բայց ոչ թե Սև ծովի լողափումներում արևահարվելու և ռուս ու ոչ ռուս բարձրաշխարհիկ գեղեցկուհիների ասես գծած մարմիններով հիանալու համար: Ըստ երևույթին, կանչում է տժժացնելու ու երեսով տալու համար:

Նրան «Պուտին քեռի» կասեն է, հանաք բան չի ու ինքն էլ հաստատ էսպես կասի. «Այ հաբռգած գյադա, է՞լ ինչ էիր ուզում խաղի` իմ սահմանած կանոններով շարժվելու համար: Զե՞նք էիր ուզում` տվեցի, սրիկայությո՞ւն էիր անում սահմաններում ու քեզ ղաչա՞ղ էիր զգում` աչք փակեցի ու Երևաններում խայտառակ եղա: Բա հիմա էս ինչո՞ւ ես սսկվել, ձայն ու ծպտունդ ինչո՞ւ դուրս չի գալիս: Քեզ չես արդարացնում Իլհամ, պոռոտախոս ես ու մեծամիտ, ու քեզնից փադիշահ դուրս չի գա: Տեսար թե ինչեր կարող են կատարվել, էդ հայերից ինչեր կարելի է սպասել: Խելքդ գլուխդ հավաքի, արի փեշիս տակ ծվարի, թե չէ հայերի ձեռքերը երկար են:

Իլհամ, քեզ ասեմ, որ հայրդ քո համեմատ եթե ավելի կարգին մարդ էլ չէր, գոնե խելոք էր ու խորամանկ: Հայերի երկար ձեռքերից նեղն ընկավ թե չէ` եկավ ու մեր ձեռքերն ու ոտքերը համբուրելով համոզեց, որ հայերին պարտադրենք զինադադար կնքել: Տե՛ս, հա, այս անգամ չենք կարողանալու համոզել: Ասում են, որ Բաքվում կիսատ թողած գործեր ունեն, զգույշ եղիր, Հեյդարիկին ու Մեհրիբանին չես հասցնի փախցնել, խանությունդ էլ կկործանվի: Իլհամ, նորից եմ կրկնում, քո խանությունն իմ ազդեցության տիրույթում է, Արևմուտքին մի՛ լսիր ու մի՛ փորձիր օգտվել այն հանգամանքից, որ գլուխս խառն է Ուկրաինայի դեպքերով:

Խեղճ Իլհամ, փորձեց ցեղի ղաչաղական ավանդույթները վերականգնել, բայց փոխարենն այսպիսի ծանր մտորումներով ու ենթադրություններով է պատրաստվում մեկնել հայտնի առողջավայր, վախենալով, որ այնտեղ իրեն իսկապես «կառողջացնեն»: Ու հիմա նստել մտածում է. ի՞նչ ասի ինքը, ինչպե՞ս դուրս գա արածների տակից: Գուցե մի հինգ միլիարդի լրացուցիչ զե՞նք խնդրի, գուցե Մաքսային միություն մտնելու խոստո՞ւմ տա` փորձելով մեղմել այս խայտառակ իրավիճակը: Է˜, հորս մոտ էս աղվեսությունները լավ էին ստացվում, մարդը դրա համար էր ծնվել ու ամեն անգամ կարողանում էր դուրս պրծնել սեղմվող օղակից:

Բա հիմա ի՞նչ անեմ, թո˜ւ, էս անտեր անաշան էլ լավը չի, մեջը բարաքյաթ չկա ու միտքս չի պայծառացնում, թե պլստալու մի ճար գտնեմ:

Լավ, որ իմ բանը բուրդ է, ու թե Պուտին քեռին ինձ ինչ է ասելու, պարզ է: Իսկ Սերժ Ազատիչի՞ն ինչ է ասելու: Երևի կշրջվի դեպի նա, կփոխի հայացքի արտահայտությունն ու ձայնի ինտոնացիան (պահո˜, գրագետ մարդ եմ է, ի˜նչ էլ բառեր գիտեմ, աղվեսություն անել փորձելիս որ էդ ինչ էր անո՞ւնը, ինտոնացիայի մասն ապահովել, գուցե մի բանի օգնի):

Հա, ուրեմն կշրջվի Սերժ Ազատիչին ու կասի. «Եղբայրք հայեր, դուք հո գիտեք, որ մենք դարավոր բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ ենք, այդ ինչպե՞ս եք պահում ձեզ: Շատ էլ, որ Իլհամը փորձեց արգելված հնարքներ կիրառել, գոտկատեղից ներքև հարվածել, դուք հո քաղաքակիրթ մարդիկ եք, չի կարելի այդպես քիթ ու բերանին հարվածել: Մի հատ նայեք, թե ինչ եք արել, աչքերի տակը ֆինգյալներ են, ատամը կոտրել եք, քթի արյունն էլ մենք ենք հազիվ դադարեցրել:

Իսկ այ` վախից ստամոքսի հիմնիվեր խանգարման դեմ անգամ ռուսաստանյան բժշկությունն անզոր գտնվեց. մարդուն կանչեցինք բերեցինք Սոչի, բայց լողափ գնալու փոխարեն զուգարանից դուրս չի գալիս:

Պարոն Սարգսյան, բերեք խաղի կանոնների մեջ մնանք, ես կարող եմ զենք տալ, որն արտադրում ենք, բայց պամպերսները Ռուսաստանն ինքն է ներկրում: Էս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին մեր երեխեքի տակից հանեմ ու ադրբեջանական բանակի՞ն տամ: Չի կարելի Սերժ Ազատիչ, համաձայն չեմ:

Իսկ հետո Պուտին քեռին կդիմի երկուսիս. դե հիմա լսեք, թե ինչ եմ ասում: Գնացեք ու ձեզ խելոք պահեք: Էլ խփել չկա, Իլհամ, ո՛չ գոտկատեղից ներքև, ո՛չ էլ, Սերժ Ազատիչ, Ձե՛զ եմ ասում` գլխին ու բերանին: Փոխարենը` որքան կուզեք, մեծ-մեծ խոսեք: Զորահանդեսի հրամանատարը ես եմ, հասկացաք չէ՞:

Իսկ հիմա լրագրողներին կհրավիրեմ ներս ու երեքով լայն կժպտանք, որ ես գտա ձեզ տանջող հարցի լուծումը: Բայց մի րոպե, Իլհամ, ասուլիսը քանի՞ րոպե տևի, փորդ կդիմանա՞, թե չէ կսկսես դեմքդ ծամածռել ու լրագրողները կմտածեն, թե իմ գտած լուծումը քո սրտովը չէ:

ԵՐՋԱՆԻԿ ՍԱԼՎԱՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031