Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների հետ վարվում են այնպես, ինչպես 1915-ին թուրքերը`հայերի հետ (Տեսանյութ)

Օգոստոս 07,2014 14:52

«Եզդի ժողովրդին կոտորում են` երեխաներին մեծերին, ոչ ոքի չեն խնայում, 500 հոգու կոտորել են, ֆիզիկապես վերացնում են մեր ժողովրդին: Մենք դիմում ենք համայն աշխարհին, որ կանգնեն մեր կողքին, փրկեն հին աշխարհի ժողովուրդներից մեկին` եզդիներին»,-ՀՀ կառավարության շենքի առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Եզդիներն այսօր մեծից փոքր ցույցի էին դուրս եկել` բողոքելու Իրաքում նրանց հայրենակիցների նկատմամբ կատարվող ոտնձգությունների դեմ:

Եզդիների առաջնորդի խոսքերով, եզդիների հետ վարվում են այնպես, ինչպես 1915-18 թթ-ին թուրքերը վարվեցին հայերի հետ. «մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին, այն ժամանակ 500 հազար եզդի կոտորվեց, հիմի նույնը շարունակվում է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031