Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանական պատի առաջին քարը դեռ գյուղ չի հասել (տեսանյութ). «Ա1+»

Օգոստոս 07,2014 13:33

Սահմանամերձ Այգեպարի մանկապարտեզի համար պաշտպանական պատ կառուցելու մասին «Ա1+»-ի ռեպորտաժից անցել է մոտ երեք ամիս։ Այդ ընթացքում հակառակորդի փամփուշտները չդադարեցին ներթափանցել Այգեպար։ Դեռ ավելին, Ադրբեջանն իր ռազմական գործողություններն ընդլայնեց մարզի ողջ երկայնքով: Այգեպարի պաշտպանական պատի կառուցումը դարձավ առավել, քան հրատապ, սակայն առաջին քարը դեռ գյուղ չի հասել:

«Առայժմ 15 հազար դոլարից, այսինքն` 6 միլիոն դրամից, հավաքվել է մոտավորապես 2500 դոլար, որը համարժեք է մոտ 1 միլիոն դրամի»,-ասաց «Այո» ծրագրի համայնքների հետ կապերի ղեկավար Հելենա Մելքոնյանը։

«Այո» ծրագիրը, անհրաժեշտ գումարի հավաքագրման համար առանձին պաշտոնյաների կամ գործարարների չի դիմել, նրանք էլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Հարթակն ազատ է, ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ:

Պաշտպանական պատի կառուցման մասին լուրը հասել է մինչև Եվրոպա։

«Վերջերս մի աղջիկ Շուշաննա անունով Ֆրանկֆուրտ քաղաքից, ինչ-որ մեկի միջոցով գումար էր ուղարկել, մարդը էնքան մտահոգ էր, որ հենց ինչ-որ մեկն եկել էր, հետը ուղարկել էր»։

Մանրամասները՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031