Հուլիսի 9-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման կարգադրել էր Կիևի կենտրոնական մասերը ազատել մարդկանցից, որոնք իրենց մայդանցի և հեղափոխության մասնակիցներ են համարում:
«ՈՒՆԻԱՆ»-ի փոխանցմամբ, այսօր իրավապահները սկսել են ապամոնտաժել Կիևի Անկախության հրապարակի բարիկադները և այնտեղ բնակվողներին խնդրել, որ հանեն իրենց վրանները:
Սակայն մայդանցիները հայտնել են, որ չեն պատրաստվում նման բան անել և իրավապահներին հորդորել են հեռանալ: Դրանից հետո նրանք անվադողեր են այրել, որոնցից հսկա ծուխ է գոյացել:
Իրավապահները բերման են ենթարկել մի քանի զինված մարդկանց, որոնք թույլ չէին տալիս ապամոնտաժել բարիկադները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ