Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի երթին մասնակցում են քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ

Օգոստոս 07,2014 12:52

Այս պահին Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ հավաքված մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են ի պաշտպանություն հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանի բողոքի երթ սկսել դեպի նախագահական նստավայր: Գործարարի մտերիմներից Գոհար Ներսիսյանը մեզ հետ զրույցում բացառեց փողերի լվացման մեղադրանքը եւ պնդեց, որ գործարարի ձերբակալման միակ պատճառը Ադրբեջանի քաղաքական պատվերն է: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակը եւ գործարարի ձերբակալման ժամկետները պատահաբար չէ, որ համընկնում են: Ըստ նրա՝ «ադրբեջանցիներին վախեցնում է հայ գործարարի դերն ու գործունեությունը Արցախում, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում»:

LXH drosh

Այստեղ հավաքվածների մեծամասնությունը նույնպես պնդում է Գոհար Ներսիսյանի տեսակետը, գործարարի ձերբակալությունը պայմանավորում են քաղաքական պատվերով:

Ի պաշտպանություն գործարարի այստեղ են նաեւ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ գործարարի ձերբակալումը անուղղակի ճնշում է Ղարաբաղյան հիմնահարցի վրա: Բայց նա համոզված է, որ Հայաստանը գործարարի հարցում կարող է լեզու գտնել Ռուսաստանի հետ, որովհետեւ ըստ նրա՝ Ռուսաստանում կան հումանիզմի ավանդույթներ:

Դերասան Միքայել Պողոսյանն էլ ասաց, որ խնդիրն այն չէ, թե ինչու են գործարարին ձերբակալել, այլ այն, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը. «Մենք մեզ չենք ների, եթե այդ պայմաններում նրա առողջական վիճակը վատանա: Մենք չպետք է մեր հույսը դնենք կառավարության վրա, այլ մեր արժանապատվության»:

Գործարարի մտերիմ Գոհար Ներսիսյանը պատմեց նաեւ, որ վեջին երկու օրերին Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ բանտային պայմանները անմարդկային են:

Levon Hayrapetyan-ert

Բաղրամյան 26 տանող ճանապարհին երթի մասնակիցները գոռում են՝ «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» եւ պահանջում են փոխել գործարարի կալանքի խափանման միջոցը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031