Օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) կառավարության միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ, արտաքին գործերի նախարար Նինա Շտանսկիի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև օրերս ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներին և դրանց կասեցման ուղղությամբ ղարաբաղյան կողմից ձեռնարկված քայլերին։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն