Այսօր ՀՀ կառավարությունում, արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթին, որում պարոն Օհանյանը ներկայացրեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին կատարված գործողությունների ընթացքը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, Հայաստանն իր պաշտպանությամբ տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է:
Սակայն, ըստ պարոն Երիցյանի, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերն այսօր ադրբեջանական սահմանին ծառայություն են կատարում բանակի հետ. «Մենք ունենք Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշպանության ծառայություն, մենք ունենք մոտ 4 հազար զորք:
Ես առաջարկում եմ, որ մեզ տարածք տրամադրեն, որ մեր տղաները այնտեղ ծառայություն կատարեն, որ քաղաքացիական պաշտպանության մեր ծառայությունն էլ է այնտեղ, մենք պատրաստ ենք պաշտպանության նախարարության հետ մեկտեղ ծառայություն կատարել, մեզ զենք տրամադրեն:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սա մի քիչ լուրջ քայլ է, զգոն քայլ է, եւ պիտի քննարկեն. «Չարժե արձագանքել, պարոն Օհանյան, հիմա էդ մասին չխոսենք»: «Պարոն վարչապետ, կքննարկենք միասին»,-ասաց պարոն Օհանյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ