Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ամերիկացի համանախագահի պաթետիկ ելույթներից հետո ցանկալի է լսել նաեւ նրա վերաբերմունքը»

Օգոստոս 07,2014 12:00

«Եթե ոմանք խոսում են պատժամիջոցների կամ ինչ-ինչ միջոցառումների մասին, թող հիշեն նաեւ սեփական ստորագրությամբ իրենց վրա վերցրած գործողությունների իրականացման մասին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն` անդրադառնալով Ամերիկայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրությանը, որտեղ միջազգային հանրությանը կոչ է արվել դիտարկել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը:

Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքը, այդ երկրի կողմից իրականացվող կողմից իրականացվող դիվերսիոն-հետախուզական գործողությունները, մեր զրուցակիցը որակում է հակամարդկային, հակաօրինական, միջազգային բոլոր նորմերին հակասող: «Ալիեւյան գենետիկորեն վերարտադրվող ռեժիմը որեւէ այլ հիմնավորում չունի սեփական ժողովրդին ներկայացնելու` սեփական գոյության ու անընդմեջ վերարտադրման կապակցությամբ, քանզի նավթադոլարները գնում են ոչ թե երկրի, ռազմական ծախսերի կամ պաշտպանական համակարգերի զարգացմանը, ինչպես իրենք են հայտարարում, այլ, ենթադրում եմ, գնում են այդ իսկ ռեժիմի պահպանման վրա, ինչի համար ձեռնարկվում են ներքին սպառման տարբեր քարոզչամիջոցներ, այդ թվում, Հայաստանի հանդեպ ագրեսիան, գազանային, ռամիլսաֆարովյան գործելաոճը»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս իրավիճակում, Հայաստանի խնդիրը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, պետք է լինի առավելապես եւ առավելագույնս կատարելագործել պաշտպանական համակարգը, որ թշնամին յուրաքանչուր գործողությունից առաջ գիտակցի, որ իրեն տասնապատիկ անգամ մարդկային եւ նյութական կորուստներ են սպառնում: Նրա կարծիքով, պաշտոնական Երեւանը բոլոր խողովակներն օգտագործելով, նաեւ պիտի հաջողի միջազգային հանրությանն իրականությունը ներկայացնի. «Եթե աշխարհն արդար է, եթե մարդկության կողմից հռչակված գերագույն նորմերի մեջ ոչ մի բան չի փոխվել, ապա համաշխարհային հանրությունը ոչ միայն եզրակացություններ պիտի անի, այլ Ադրբեջանի նկատմամբ միջոցներ ձեռնարկի»:

Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ ԼՂՀ կարգավորմամբ զբաղվելու մանդատ ունեցող պետությունները, միջպետական միավորումները հիմա պետք է առավել քան օբյեկտիվ արձագանքեն իրավիճակին. «Մասնավորապես, կցանկանայի, ամերիկացի համանախագահի պաթետիկ ելույթներից ու հայտարարություններից հետո, լսել նրա վերաբերմունքը, նաեւ գնահատականը: Կուզեի, որ Ադրբեջանի ժողովուրդ իմանա, որ իրենց մոտ գենետիկորեն վերարտադրվող ռեժիմի` Հայաստանի նկատմամբ գործունեության արդյունքում, իրենք անընդմեջ մարդկային եւ նյութական կորուստներ են կրելու` տասնապատիկ անգամ ավելի, շարունակելու են վարկաբեկվել աշխարհով մեկ: Այլ երկրներում յուրաքանչյուր ադրբեջանցու ընկալելու են, որպես պոտենցիալ կացնահարող, դանակահարող, ահաբեկող, պայթեցնող եւ այլ: Տասնամյակներ շարունակ իրենք կրելու են ալիեւյան կլանի գործողությունների հետեւանքները`եթե դա չգիտակցեն եւ գործողություններ չձեռնարկեն երկրում իշխանությունը զավթած ռեժիմի նկատմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031