Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկական կողմն ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերին գնալով ավելի ու ավելի կոշտ պատասխաններ է տվել. «Ժողովուրդ»

Օգոստոս 07,2014 11:22

Վերջին օրերի սահմանային միջադեպերի ժամանակագրությունից ակնհայտ է դառնում, որ իշխանությունները որոշել են հրադադարի ռեժիմի խախտումներին լուրջ հակահարված տալ։ Պատահական չէ, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, եթե հուլիսի 28-ին Մարտակերտի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատայինները դիվերսիոն փորձի ժամանակ տվել են 2 գոհ եւ վիրավորներ, ու հետ շպրտվել դիրքեր, ապա «ՊԲ կողմից օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր։

Իրենց ոտքով փախուստի է դիմել 19 զինվորից միայն 3-ը, նույն ժամանակահատվածում (օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը) Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ տալով 6 զոհ եւ 7 վիրավոր», իսկ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում ՊԲ անձնակազմը շարքից հանել է 3 զինվորի, 4-ին՝ վիրավորել։

Ասել է թե՝ հայկական կողմն ադրբեջանական վերջին դիվերսիոն փորձերին գնալով ավելի ու ավելի կոշտ պատասխաններ է տվել։ Ու թեեւ սկզբում հակառակորդը ամեն ձախողված փորձից հետո փորձել է ավելի մեծ խմբով հարձակվել, այնուամենայնիվ, հայ զինվորների զգոնության, պատրաստվածության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, լուրջ կորուստներ կրելով հետ է շպրտվել ելման դիրքեր ու սսկվել։

Մինչդեռ, նախորդ ամիսներին իրավիճակն այլ է եղել. ԼՂՀ ՊԲ տվյալների համաձայն, հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 550 անգամ, հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 500 անգամ եւ այսպես շարունակ։

Թեեւ հայկական կողմը լռեցրել է հակառակորդին, սակայն պատասխանը համարժեք չի եղել, համենայևդեպս հակառակորդը կորուստներ չէր ունեցել, փոխարենը հուլիսի 26-ին հայկական կողմն էր մեկ զոհ տվել։ Իսկ վերջին օրերին, ահա, հակառակն է եղել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031