Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հասարակությունը մտածում է, որ Գալուստ Սահակյանին պետք է դիրքերում տեսնի, կարծում եմ՝ կարող եմ այդ նկարահանումներն ուղարկել». «Ժողովուրդ»

Օգոստոս 07,2014 11:05

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

– Հասարակությունը շունչը պահած սպասում է օգոստոսի 8-ին Սոչիում կայանալիք Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը։ Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է ակնկալել այդ հանդիպումից։

– Նախ՝ այդ հանդիպումը կանխորոշված չէ, մենք որեւէ մի տեղից ակնկալիքներ չունենք, կարծում եմ՝ մենք մեր դիրքորոշումը բազմից արտահայտել ենք, մեր խնդրի լուծումը տեսնում ենք մեր միջոցներով եւ, իհարկե, եթե միջազգային հանրությունը կարձագանքի, ապա բարի։ Մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, լրջորեն էլ լուծումները տեսնում ենք, ինչպես որ անհրաժեշտ է։

Մենք յուրաքանչյուրս մեր տեղում ենք, մենք կարողանում ենք յուրաքանչյուր պրոցեսի վրա մեր տեսակետն արտահայտել։ Մենք անում ենք այն, ինչը հարազատ է մեր ժողովրդին եւ մեր պետությանը։ Գալուստ Աահակյանը ցանկացած օր կարող է գնալ դիրքեր, մեր ընկերներն ամեն օր կարող են գնալ դիրքեր, դա ոչ թե սովորական արժեքավորում է, այլ պետությունն իր քաղաքականությունը ճիշտ ճանապարհով տանում է։

– Այսինքն, ըստ Ձեզ՝ չպետք է շփման գիծ գնալ ուղղակի «նկարվելու» ու ցույց տալու, որ ինչ-որ բա՞ն են անում։

– Պետք են դիվանագիտական հմտություններ, խորություններ ու յուրաքանչյուրն իր գործը ճշտորեն կատարելու մեխանիզմների մեջ լինի այդ ամենը։ Ու մենք ապացուցել ենք, որ խնդիրների լուծման արդյունքները ոչ միայն բավարար են, այլեւ նորմալ են, ու կարծում եմ՝ նույն ձեւով էլ կշարունակվեն։ Ես հիմա այնպիսի վայրում եմ, որ կարող եմ հրավիրել լրագրողի, որեւէ հեռուստատեսության, որ նկարահանեն, ցույց տան, որ դուք էլ ասեք՝ տեսեք, Գ. Սահակյանն էլ ինչ-որ մի բան արեց։

Մի բան անելը դա այլ խնդիր է, որոշակիորեն հրապարակումներով հանդես գալը՝ մեկ այլ խնդիր։ Դրա համար ես խնդրում եմ ճիշտ դրսևորումներով մոտեցեք, այսօր խնդիրն ավելի է լրջացել, ոչ թե նրա համար, որ ինչ-որ վտանգ ենք տեսնում, այլ պետք է այնպես անել, որ վտանգներում միշտ էլ արդյունավետ հանդես գանք։

Եթե հասարակությունը մտածում է, որ Գալուստ Սահակյանին պետք է դիրքերում տեսնի, կարծում եմ՝ կարող եմ այդ նկարահանումներն ուղարկել, բայց մի մտածեք, որ դիրքերում տեսնելը կամ որեւէ խոհեր արթնացնելը… Պետությունը վարում է իր քաղաքականությունը ճշտորեն, այնպես որ մտահոգություններ մի ունեցեք, մեր միակ մտահոգությունն այն է, որպեսզի այնպիսի միջավայր ստեղծվի, որ ամեն օր մեկ զինվորի մահով մենք չվշտանանք։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անում պետությունը, ապա ես կարծում եմ, որ դա լրագրողական տեխնիկայի հետեւանք չի լինելու, եթե կարծում եք, որ դրանով ժողովուրդը կբավարարվի, ապա այնպես կանենք, որ շատ նկարահանումներ կլինեն ու ժողովուրդը կտեսնի Գալուստ Սահակյանին դիրքերում կամ մարտավարական պրոցեսներում։ Ես չեմ կարծում, որ դա ինձ հարիր մոտեցումներ են, ես այսօր էլ գտնվում եմ այնտեղ, որտեղ պետության համար անհրաժեշտ է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031