Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը 2,5:1,5 հաշվով հաղթեց Նորվեգիային

Օգոստոս 07,2014 10:55

Տրոմսյոյում ընթացող շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադան հատեց միջնագիծը: Հինգերորդ տուրում հանդիպեցին Հայաստանի եւ Նորվեգիայի տղամարդկանց ազգային հավաքականները, որոնք գլխավորում էին ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի 2-րդ համար Լեւոն Արոնյանը եւ առաջատարը՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Համաշխարհային շախմատի երկու առաջատարները գործում էին հուսալի՝ խաղատախտակի վրա պահպանելով հավասար դիրքեր: Արդյունքում Լեւոնն ու Մագնուսը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի խաղացին նաեւ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը, իսկ մեր ընտրանուն թիմային հաղթանակ պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, որը երկարատեւ վերջնախաղում, ի վերջո, Սիմեն Ագդեստեյնին ստիպեց ընդունել պարտությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Հովհաննիսյանի, Armchess.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031