Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքվել էին՝ ազգը փրկելու. «Հրապարակ»

Օգոստոս 07,2014 10:46
teqeyan

«Ես քաղաքագետ չեմ, պատմաբան չեմ, սոցիոլոգ չեմ, ես կենսաբան եմ ու կփորձեմ իմ խոսքը կառուցել այն տեսանկյունից, որ երկրագունդը կենսաբանական մի օրգանիզմ է, ու դա ես չեմ ասել, դա մեծ փիլիսոփաներն են ասել, ու ես հիմա չեմ փորձի դրանում ձեզ ապացուցել»։ Ահա այսպես իր խոսքն սկսեց ֆիզիոլոգ, կենսաբան Մարիետա Ղազարյանը երեկ Թեքեյան կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ, որը «Համահայկական սահմանադրություն» ստեղծելու նպատակ ուներ։

Քննարկմանը ներկա էին երկու տասնյակից ավելի մտավորականներ, ովքեր եկել էին խելք խելքի տալու ու երկիրը, ազգը, պետությունն ու ազգային գաղափարախոսությունն այս տիեզերական իրականության սահմաններում կործանումից փրկելու։ Ներկաներից ծանոթ ու հայտնի դեմքերը երեքն էին՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, Քրիստոնեաժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը եւ բնապահպան Կարինե Դանիելյանը։ Գրեթե բոլորը միջինից բարձր տարիքի անձինք էին։

Քննարկումը վարում էր Նունե Մադոյանը՝ մի երիտասարդ աղջիկ, ով պարբերաբար ներկաներին միմյանց լսելու, ելույթների հերթականությունը պահպանելու եւ չաղմկելու կոչ էր անում։ Քննարկման առանցքը Մարիետա Ղազարյանի ելույթն էր՝ որպես կենսաբանի։ Նա իր յուրաքանչյուր միտքը ձեւակերպում էր կենսաբանության գիտական հիմնավորումներով։ Ըստ նրա՝ երկրագունդը ֆունկցիոնալ համակարգ է, ուստի, ինքն առաջարկում է իրենց քննարկումների առանցքում կանգնել երկրագնդի ֆունկցիոնալ համակարգի վրա։

Կանգնելով ֆունկցիոնալ երկրագնդի վրա՝ նա բացատրեց, որ երկրագունդն էլ կազմված է բջիջներից, ցիտոպլազմայից, նրանում առկա է տիեզերական դաշտ եւ այդպես շարունակ։ Այնուհետեւ խոսեց ցրված սկլերոզով մարդու մասին, ով կորցնում է իր անալիտիկ հիշողությունը՝ կորցնելով նաեւ ինքնությունը։

«Սրա մասին կա՞ ինչ-որ հարց»։

Պարզվեց՝ կար։ Ինչ-որ մեկի մոտ հարց էր առաջացել՝ արդյոք մեր էներգոինֆորմացիոն դաշտը փորձե՞լ են փչացնել 301 թվից հետո։ Հետո ինչ-որ մեկի մոտ միտք ծագեց, որ բոլորի արարիչը, ամեն դեպքում, արարիչը չէ։ Աշոտ Մանուչարյանն էլ կատակեց, որ մեր ազգային կոշիկը տրեխն է, ու հարց է առաջանում, թե ինչպես ենք մենք հիմա մեր ոտքերը մտցնում իտալական կոշիկների մեջ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031