Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Ղազարյան. «Վարչապետի քաղաքական հայտարարությունները կարծես թե սկսում են կիրառվել». «Ժամանակ»

Օգոստոս 07,2014 10:36

«Ժամանակի» զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսական զարգացումները վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում։ Ճիշտ է, 4 ամիսը քիչ է արդյունքները գնահատելու համար, բայց բավական է հասկանալու համար, թե ինչ զարգացումներ կարող են լինել։ Վարչապետը հավասար պայմաններ ստեղծելու մասին խոստում տվեց։

– Վարչապետի քաղաքական հայտարարությունները կարծես թե սկսում են կիրառվել։ Որքան մենք ուսումնասիրում ենք խոշոր բիզնեսի այն մասը, որ ստվերից դուրս էր, շատ արագ սկսում է հարկատու դառնալ եւ ծավալները մեծացնել։ Վարչարարության ինչ-որ տեղ խիստ մեթոդները սկսել են հավասարաչափ կիրառվել։ Բացի այդ, կառավարությունը մի քանի լուրջ բարեփոխումների փաթեթ է պատրաստում բիզնես մթնոլորտի աշխուժացման, ներդրումների համար նոր դաշտ ստեղծելու ուղղությամբ։

– Վարչապետը եւ հարկային ու ֆինանսական գերատեսչության ղեկավարը խոշոր սեփականատեր են։ Նման պայմաններում հնարավո՞ր է գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծել։

– Մեր քաղաքական ղեկավարության մոտ կա լուրջ գիտակցում, որ այս վիճակում մենք զարգացում չենք ունենա։ Իսկ եթե բոլորս միջնորդավորված
կամ ուղղակի սեփականատեր ենք, շահագրգռված ենք, որ շուկան աշխույժ լինի, որ մարդկանց ձեռքին գումար լինի, որ սպառողական շուկան աճի։
Փոխկապակցված ենք իրար։

Այս գիտակցումը կա, որ որակական փոփոխություն է պետք, այլապես բոլորս տուժելու ենք։ Բայց քայլեր կան, եւ նկատում ենք, որ փոխկապակցված բիզնեսներն էլ սկսել են հարկեր տալ։ Ինձ համար ամենակարեւորն այն է, որ հավասարությունը պահպանվի։ Սեփականատերը, սեփականատիրոջ խնամիները էական չեն, առավել եւս՝ եթե ներդրում են անում Հայաստանում։ Ես դա խրախուսում եմ։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031