01.08.2014թ. դրությամբ Յունիբանկի ծառայություններից օգտվող հաճախորդների թիվը գերազանցել է 250 հազարը` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ աճելով ավելի քան 45%-ով: Հաճախորդների թվաքանակի աճը պայմանավորված է տեխնոլոգիաների կիրառմամբ նոր ծառայությունների մատուցմամբ, արագ և հարմարավետ սպասարկմամբ և բանկի հանդեպ բարձր վստահությամբ:
Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: Յունիբանկի բոլոր մասնաճյուղերն իրականացնում են է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում և կոմունալ վճարումների ընդունում: «Հաղթանակ», «Օպերա» և «Լոռի» մասնաճյուղերն աշխատում են վեցօրյա ռեժիմով` հաճախորդների սպասարկում իրականացնելով նաև շաբաթ օրերին: «Զվարթնոց» մասնաճյուղն աշխատում է առանց հանգստյան օրերի` շուրջօրյա:
Սպասարկման գործընթացի բարելավման և հաճախորդների ժամանակի խնայման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Դա նշանակում է, որ հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը, դրամական փոխանցումների իրականացումը կամ կոմունալ վճարումները կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերի լրացուցիչ մոտենալու կարիք այլևս չկա:
Արդյունքում մի քանի անգամ մեծացել է հաճախորդների սպասարկման արագությունը և բարձրացել մասնաճյուղերի աշխատանքի արդյունավետությունը: «Մեկ պատուհանի» սկզբունքով արդեն իսկ աշխատում են «Կոմիտաս» (Երևան, Կոմիտասի 15/2) , «Օպերա» (Երևան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երևան, Աճառյան 22, N51), «Երիտասարդական» (Երևան, Աբովյան 23/2) և «Զվարթնոց» (Զվարթնոց օդանավակայան) մասնաճյուղերը:
Կարդացեք նաև
Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են վճարային տերմինալներ հաճախորդների կողմից վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Տերմինալներ գործարկվել են նաև ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում: