Հայաստանի եւ Ղրղըզստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացն իրականցվում է ըստ ժամանակացույցի, չորեքշաբթի հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հայաստանը գործնականում արդեն ընդգրկվում է կազմակերպության մեջ: Այն ավելի շուտ կմիանա, քան Ղրղզստանը: Մի քանի տեխնիկական պահեր են մնացել, եւ հիմա մենք զբաղվում ենք դրանց լուծմամբ»,- նշել է Ղազախստանի ԱԳ նախարարը:
Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում