Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միկա ցեմենտի» աշխատակցին ՎՏԲ բանկը վարկ չի տրամադրում. (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 19:54

Վերջին շրջանում Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանում բողոքի ակցիաները չեն դադարում: Լարված իրավիճակի պատճառը մարտից առ այսօր ձգձգվող աշխատավարձերն են:

Օգոստոսի 5-ին ձեռնարկության 300-ից ավելի աշխատակիցներ կրկին գործադուլ էին հայտարարել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, ինչին ի պատասխան` ղեկավարությունից հնչել է. «Մի քանի օր էլ սպասե՛ք»:

Խնդրի առնչությամբ «Առավոտը» զրուցեց սույն գործարանի աշխատակիցներից մեկի հետ, ում ինքնությունն անվտանգության նկատառումներով չենք հրապարակում: Անդրադառնալով աշխատավարձերի ուշացման պատճառով 4 կաթվածի դեպքերին մեր զրուցակիցը նշեց, որ կաթվածահար եղած անձանցից երկուսը տարեց են եղել:

 

Նույն համատեքստում ցեմենտի գործարանի աշխատող Արմեն Ռաֆայելյանի մահվան առնչությամբ խոսեցինք վերջինիս ընտանեկան բժշկի հետ, ում խոսքերից պարզ դարձավ, որ Արմենը սրտի նոպա է ունեցել տնօրինության հետ խոսակցությունից երկու օր առաջ, հետևաբար կաթվածի համար առկա են եղել որոշակի նախադրյալներ: Բացի այդ` կաթվածի պատճառ կարող էր հանդիսանալ նաև ժառանգականության գործոնը:

«Միկա ցեմենտ»-ի մեր զրուցակիցը նաև մանրամասնեց, որ հուլիսի վերջին տեղի է ունեցել համընդհանուր ժողով, որի ընթացքում գլխավոր տնօրեն Արթուր Մուրադովը խոստացել է աշխատավարձերի հարցին լուծում տալ մինչ օգոստոսի 1-ը: Օգոստոսի 4-ին աշխատողները տեղեկացվել են, որ ավելի վաղ կայացել է հանդիպում ՎՏԲ բանկի տնօրինության հետ, և գործը տեղափոխվել է երկուշաբթի: «Իրենց վերևից են խաբում, իրենք մեզ են խաբում, մենք` տնեցիներին»: Այն հարցին, թե պահանջը չբավարարելու դեպքում ինչ քայլեր են ձեռնարկվելու, բանախոսը պատասխանեց, որ երկուշաբթի անձնակազմը գնալու է նախարարություն: «Եթե ոչնչի չհասնենք, կդիմենք դատարան»:

Զրույցի վերջում նա ցավով նշեց, որ «Միկա ցեմենտ»-ի աշխատող լինելը վատ պիտակի պես բան է: «Աշխատողներից մեկը վարկ վերցնելու նպատակով դիմել է ՎՏԲ բանկ, բայց մերժում է ստացել: Ցեմենտի գործարանի աշխատողներին ոչ ոք վարկ չի տալիս»:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը «Միկա Ցեմենտ» գործարանի սեփականատեր է դարձել 2013թ. հուլիսից: Նույն ամսից բանկը ձեռնարկությանը տրամադրել է ֆինանսավորում պարտքերի մարման և աշխատավարձերի վճարման նպատակով:

Անի Անտոնյան

Լուսանկարը` « ՄԻԿԱ – ՑԵՄԵՆՏ »-ի  պաշտոնական կայքի

Տեսանյութը՝ «Հրազդան» հեռուստաընկերության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031