Վրաստանի իշխանությունները շեղվել են եվրոպական զարգացման ճանապարհից, հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:
Բիլդտն այդ կարծիքին է հանգել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ դատական հետապնդումների պատճառով: Թվիթերում պաշտոնյան մեկնաբանել է Սահակաշվիլիի գործը վերաքննիչ դատարանում վերանայելու մերժումը:
«Դատական համակարգն օգտագործելով վրեժխնդրության հասնելու համար՝ Վրաստանի իշխանությունները շեղվում են եվրոպական ճանապարհից: Դա վնասում է երկրին», – գրել է նա:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցել 2007թ. խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար խլելու մեղադրանքներով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ