Լրահոս
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի անդամը՝ իշխանություններին. «Եղբայր, գնացեք ղեկավարեք՝ ում ուզում եք»

Օգոստոս 06,2014 19:17

Հոկտեմբերի 15-ից հետո մեր երկիրն ունենալու է երկու խորհրդարան. ներկայիս խորհրդարանին զուգահեռ կգործի Նախախորհրդարանի կազմավորած Հիմնադիր խորհրդարանը:

Aravot.am-ի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը նշեց, որ այժմ ընթանում է Հիմնադիր խորհրդարանի անդամների առաջադրման փուլը: Նա նշեց. «Արդեն ունենք հիսունին մոտ ինքնաառաջադրված քաղաքացիներ, որոնցից երեքը հավաքել են երեք հարյուր և ավելի ստորագրություն: Նրանց թվում է Վոլոդյա Ավետիսյանը, ով ապօրինի ձևով անազատության մեջ է: Մեր կանոնադրությամբ ոչ միայն տեղաբնակ հայերը, այլև ողջ սփյուռքը կարող է մասնակցել Հիմնադիր խորհրդարանի կազմավորմանը: Ունենք 11 տեղ Հիմնադիր խորհրդարանում և մոտ չորս քաղաքացի ունենք Սփյուռքից, որոնք ինքնաառաջադրվել են:

Սա նշանակում է, որ նաև սփյուռքն է ակտիվանում»:

Վարդան Գերավետյանը տեղեկացրեց, որ մինչև հոկտեմբերի 15-ը կընտրվեն Հիմնադիր խորհրդարանի անդամները, որոնք 65-ն են լինելու:

Պարոն Գերավետյանը նկատեց. «Օրինական ճանապարհով ընտրությունները կեղծվում են, բոլորին դա պարզ է: Այլ ճանապարհ չունենք, եթե ժողովուրդն ունի մեկ ցանկություն, ուզում է ունենալ մեկ այլ ձևի պետություն և ղեկավարություն և չի կարողանում սահմանադրական պսևդոօրինական ճանապարհով հասնել դրան, մենք ասում ենք, եղբայր, գնացեք ղեկավարեք՝ ում ուզում եք, մենք ժողովրդով կերտում ենք նոր խորհրդարան»:

Պարոն Գերավետյանը չի բացառում, որ հավանական է իրենց դեմ հետապնդումներ սկսեն, «իշխանությունը ձեռքերը ծալած չի նստելու, երբ զգա, որ ժողովուրդը ինքնակազմակերպվում է»:

Հիմնադիր խորհրդարանը կաշխատի մեկից ավելի տարի, այնուհետև ժողովուրդն ինքը կորոշի կառավարման նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ձևին է կողմնակից:

Եզրափակելով՝ պարոն Գերավետյանը նշեց. «Մենք աշխարհին ցույց կտանք, որ ոչ թե մարիոնետ պետություն ենք, որին ինչ-ինչ բաներ կարելի է պարտադրել ու ստիպել, այլ ունենալու ենք ցանկացած երկրի հետ գործընկերային հարաբերություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աստված բարին կատարի։

  2. Ruben says:

    Երկիշխանությու՞ն:
    Փետրվարյա՞ն, թե՞ Հոկտեմբերյան հեղափոխություն:
    Ո՞վ է հայկական Չխեիձեն կամ Կերենսկին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031