Գեներալ Մանվել Գրիգորյանը Shamshyan.com-ի հետ զրույցում ասել էր՝ «Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: 1994-ին նրանք են մեզանից ծնկաչոք զինադադար խնդրել: 20 տարի սպասել եմ, եթե քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ»:
Բաքվում կիսատ գործերն ավարտելու առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Արարատ Ծատուրյանն այսպես մեկնաբանեց. «Դե կներեք, էլի: Ադրբեջանական մի հատ նախագահ էլ կար, ասում էր՝ գալու եմ Սեւան, ոտներս լվանամ եւ այլն..եւ այլն: Չեմ կարծում, էլի, որ ասելով լինում է: Եթե ասելով լիներ՝ շատ բան այլ կերպ կլիներ: Շաքար ասելով՝ բերանը չի քաղցրանում»: Հետո ազատամարտիկն ավելացրեց. «Գեներալ Մանվելը չգիտեմ, բայց մենք Բաքու կհասնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/shamshyan.com