Նամակում, մասնավորապես ասվում է.«Օրերս, «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա: Մարզի հարավային շրջանը ներկայումս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ:
Վերջինիս հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200. 000 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը ազգությամբ եզդիներ են: Եզդի փախստականները ապաստան գտնելով Շանգալի լեռներում՝ այս պահին կանգնած են հումանիտար աղետի առաջ, քանի որ չունեն ջուր և սնունդ: Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ և ծերեր են մահացել՝ սովից և ջրի պակասից:Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդրի մասին բարձրաձայնի միջազգային կառույցներում:
Խնդրում ենք Ձեզ հնարավոր միջոցներով օգնության հասնել դժբախտության մեջ հայտնված եզդիներին: Հայաստանի համար պետք է, որ հասկանալի լինի այն իրավիճակը, որում հայտնվել են եզդիները, քանի որ Հայաստանի բնիկ ժողովուրդը ևս մեկ դար առաջ ենթարկվել է տեղահանման և ցեղասպանության: Մենք լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները միայնակ չեն թողնի դժբախտության մեջ հայտնված եզդի ժողովրդին»,-նշված է նամակում:
Սինջար եզդիների ազգային միավորում