Լրահոս
Օրվա լրահոսը

Արտուշ Հակոբյան. «Ալիկ Սարգսյանն այդ ժամանակ երաժիշտ էր, շլանգով հարվածեցի նրան» (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 17:24

«Ալիկ Սարգսյանի մորաքույրն իմ հորեղբոր կինն էր, հիմա նրանք մահացել են:
Մոտ 35 տարի առաջ ինչ-որ ուրախ առիթ էր մեր հորեղբոր տանը: Նա ապրում էր Գառնու մեր հարեւանությամբ: Ուրախ առիթով մասնակցելու էին եկել նաեւ մեր հորեղբոր կնոջ բարեկամները Արտաշատից: Ալիկ Սարգսյանն այդ ժամանակ երաժիշտ էր: Ինչքան հիշում եմ, երաժիշտների միջեւ այդ ժամանակ կռիվ սկսվեց, արտաշատցիներն ու գառնեցիները հարվածում էին իրար: Ես 17 տարեկան էի:

Տեսնելով, որ հորս, հորեղբորս, իմ բարեկամներին հարվածում էին, սկսեցի նրանց հարվածել քարով, բահով, շլանգով էլ՝ Ալիկ Սարգսյանին, նրա քեռուն՝ Ռազմիկին, որն այդ ժամանակ միլիցիա էր աշխատում, հորը, որոնք փախան, ու դրանից հետո մինչ օրս չեմ հանդիպել Ալիկ Սարգսյանին»,-այսօր դատարանում ասաց «բանդայի գործով» ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը:

Ապա շարունակեց. «2006թ-ից, ազատվելուց հետո ես միշտ գտնվել եմ ոստիկանության հսկողության տակ, բազմիցս բերման եմ ենթարկվել, հարցաքննել են , ինձ անհայտ հանցագործությունների վերաբերյալ:Այս գործով էլ հայտնաբերված չէ գողոնը, կամ գողոնից գոյացած գումարը: Հայտնաբերված չեն չհրկիզվող պահարանները՝ սեյֆ կոչվածները, որոնք արդեն իրենցից արժեք չեն ներկայացնում:

Բայց դատարանում կարող էին լինել անհերքելի ապացույց: Իսկ ամբաստանյալի աթոռին նստած են մի խումբ նմանատիպ մարդիկ, որոնք նախկինում դատվածություն ունեն, որոնք սակայն, իրար չեն ճանաչում»,- իր ցուցմունքն ավարտելով «Բանդայի գործով» «պարագլուխը» հանկարծակի բերեց անգամ իր պաշտպանին:

Մի շարք պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ կազմակերպելու, խումբ ղեկավարելու մեղադրանքով «պարագլուխ» ճանաչված Արտուշ Հակոբյանի ցուցմունքն ավարտվելուց հետո նրան հարցեր տվեցին մեղադրող Սասուն Խաչատրյանն ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նրա պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալը նոր հանգամանքերի մասին խոսեց, եւ հարցաքննությանը նախապատրաստվելու համար խնդրեց հետաձգել դատական նիստը, մինչ կտրամադրվեն Ա. Հակոբյանի «նշումները»:

Ա.Հակոբյանը դատարանին էր հանձնել իր ձեռագիրը:
Ա.Հակոբյանն ասաց, որ չի ճանաչել հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանին, որը ոստիկանների վնասազերծման ժամանակ մահացել էր, եւ ճանաչել է միայն հանգուցյալ Արմեն Դալլաքյանին:

Նա դիմեց լրատվամիջոցներին, որպեսզի իր ձայնը բարձրացվի, որպեսզի հանրապետության նախագահին տեղեկացվի, որ ինքը 2 տարի 10 ամիս ապօրինի զրկված է ազատությունից:

Նա նկարագրեց, թե ինչպես են իրեն ոստիկանները «Ագուլիս» ռեստորանից ձերբակալել, ինչպես են ձերբակալման ժամանակ «Մակարով» տիպի ատրճանակի վրա հայտնվել իր մատնահետքերը, ինչպես են դիմակով տեղափոխել, ինչ են հայտնաբերել իր մեքենայից, որը նա թողել էր ռեստորանի տարածքում, բայց չգիտես ինչու «խուզարկության » ժամանակ գտնվել է ոստիկանության 6-րդ վարչության շենքի բակում:

«Հարգելի դատարան, Ալիկ Սարգսյանի եւ իր ղեկավարած գերատեսչության գերխնդիրն էր ինչ-որ կերպ, ցանկացած հնարքն օգտագործելով բացահայտման ցուցանիշ ցույց տալ, այսպես կոչված՝ բանդայի կաստարած հանցագործություններով, որպեսզի խուսափեին նախագահի նախատինքներից, պաշտոնանկումներից»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում էր իր անմեղության կանխավարկածի խախտմանն, ասաց. «Ես 2 օր ԶԼՄ-ներով նայել եմ , թե ինչպես են ինչ-որ բանդա վնասազերծել, նայել եմ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ելույթը, որ՝ բանդան վնասազերծված է, որ պարագլուխն էլ գիտենք ով է, կձերբակալենք:Եթե ես որեւէ կապ ունենայի, հաստատ տեղում չէի մնա, կամ չէի գնա ռետորանում նստեի, որ գան ինձ ձերբակալեն»:

Artush Hakobyan 2

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. մոսո says:

    Գոնե իրենց բարեկամության ու էդ շլանգով ծեծի իսկությունը հնարավոր է միարժեք պարզել? Չէ որ բավականին մարդիկ են եղել այնտեղ: Դրանից հետո շատ բան կպարզվի, եթե ցանկություն լինի:

  2. Արա says:

    Բնակարանում ավազակային հարձակում չեն կազմակերպում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031