ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայություն