Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Ադրբեջանական կողմից շատերը չեն ցանկանում պատերազմի մասնակցել»

Օգոստոս 06,2014 16:57

«Ադրբեջանը ստացավ բավականին լուրջ տեղեկատվական հարված»,- այսօր` օգոստոսի 6-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Նրա խոսքերով` մոտավորապես 15-20 տարի Ադրբեջանն իր բնակչությանը համոզում էր, որ Ադրբեջանին մնում է փռշտալ եւ Արցախի ու Հայաստանի բանակը խուճապահար կփախնի, բայց իրականում եղավ հակառակը: Տիգրան Քոչարյանը համարում է, որ ե’ւ լրատվամիջոցները, ե’ւ պաշտպանության նախարարությունը ստեղծված իրավիճակում լավ աշխատեցին, բայց, այնուամենայնիվ, գտնվել են լրատվամիջոցներ, որոնք փորձում էին խուճապ առաջացնել.

«Եթե պատերազմ լինի, արդեն բոլորս էլ գիտենք, որ ռեսուրսներն իրենց ի՞նչ ձեւով են պահելու, այսինքն` սա նաեւ մեզ բոլորիս համար եղավ դաս` ո՞ր ԶԼՄ-ներն անորակ են, ո՞ր ԶԼՄ-ները թշնամու ջրաղացին ջուր են լցնում, եւ ո՞ր ԶԼՄ-ների կամ ո՞ր մարդկանց աշխատանքը պետք է արգելափակվի, երբ որ պատերազմ սկսվի»:

Անդրադառնալով արտասահմանյան լրատվամիջոցների անդրադարձին` տեղեկատվության անվտանգության փորձագետը նշեց, որ նրանք կողմնապահություն ցուցաբերեցին, բայց դա եւս դաս կլինի: Իսկ հայկական կողմը, ըստ նրա, իրեն լուրջ է պահում, եւ ոչ մի ապատեղեկատվություն չի տարածում.

«Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ համացանցը լավ զարգացած է Հայաստանում, եւ յուրաքանչյուր զոհ հայկական կողմից անհնար է թաքցնել, որովհետեւ զոհն ունի բարեկամներ, ընկերներ, որոնք էլ օգտվում են սոցիալական ցանցերից: Այսպես, թե այնպես, եթե ուզում են թաքցնել, ապա դա չի ստացվի, եւ կորուստ թաքցնողը շատ անհարմար վիճակի մեջ է հայտնվելու, այդ պատճառով Հայաստանի կողմից ցույց տված կորուստները բոլորը համապատասխանում են իրականությանը, իսկ Ադրբեջանը, որ ասաց 60-80 հոգի են սպանել, դա չապացուցվեց»:

Տիգրան Քոչարյանը համարում է, որ պետք է հաշվի առնել, որ ադրբեջանական կողմից շատերը չեն ցանկանում պատերազմի մասնակցել` հայտարարելով` դա իրենց պատերազմը չէ.

«Հետեւել եմ ակտիվ երիտասարդների ֆորումներին եւ ֆեյսբուքյան էջերին, որ դա իրենց պատերազմը չէ, դա Ալիեւի եւ օլիգարխների պատերազմն է: Միեւնույն է, այսքան մարդ անցած անգամ զոհվեց եւ որեւէ առաջընթաց ու բարելավում չկա, որ այսքան գումարներ ծախսվեցին իրենց բանակի վրա, բայց դա էլ, փաստորեն, չաշխատեց, քանի որ յուրաքանչյուր բախման ժամանակ ադրբեջանական կողմի կորուստներն ավելի շատ են, քան հայկականը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031