Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Մելիքբեկյան. «Ազատամարտիկների դաշինքը ստեղծում են, որ ի՞նչ անեն»

Օգոստոս 06,2014 16:33

Երեկ ազատամարտիկները, Արցախում կռված ջոկատների շուրջ 4 տասնյակ հրամանատարներ, պահեստազորային սպաներ հավաքվել են «Հայրենիք» կինոթատրոնի շենքում՝ քննարկելու երկրում եւ սահմաններին տիրող իրավիճակը: Hraparak.am-ի տեղեկատվությամբ՝ նրանք հայտարարել են Ազատամարտիկների դաշինք ստեղծելու մասին եւ ասել, որ իրենք պետք է երիտասարդ զինվորների եւ սպաների կողքին լինեն: Առաջիկայում Ազատամարտիկների դաշինքը 11 հոգուց բաղկացած խորհուրդ կձեւավորի: Ազատամարտիկները հայտարարություններ են արել՝ մեր երկրին տեր կանգնելու, ժողովրդին միավորող «մերանը» լինելու մասին:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանի հետ: Նրա խոսքերով՝ «Ինչ-որ հրամա՞ն է եղել, որ հավաքվել են: Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ովքեր են հանդիպել, ինչեր են խոսացել: Անկապ տեղը չեմ հասկանում, ի՞նչ կարիք կա առանց հրամանի, առանց հրամանատարի, առանց գլխավոր գերագույն հրամանատարի հրամանի ինչ-որ գործողություն ծավալել, ինչի՞ համար: Իրենք այդ դաշինքը ստեղծում են, որ ի՞նչ անեն»:

Ըստ ազատամարտիկի, հիմա իրավիճակն այնքան սուր չի, որ դաշինք ստեղծեն եւ բանակին օգնեն, գնան սահման: Առավել եւս, որ բանակը վերահսկում է դիրքերը, դրա իմաստը չկա:

Մեր դիտարկմանը, որ ազատամարտիկներն ուզում են իրավիճակն իրենց ձեռքը վերցնել, երկրի տերը լինելու մասին հայտարարություններ են արել՝ Կարեն Մելիքբեկյանը պատասխանեց. «Ազատամարտիկները ո՞նց կարող են իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն, բոլորի վիճակը ծայրահեղ ծանր է, սոցիալական ծանր վիճակի մեջ են: Ազատամարտիկները չեն կարողանում 100 դրամ տան, տրանսպորտով իջնեն՝ իրենց համար դեղ առնեն, դեղի փող չունեն սկի, ո՞նց կարող են իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն: Հաշմանդամ տղաներ են, ազատամարտիկն առանց ոտքի, ողնաշարը վնասված, սայլակով կամ ասենք, ծանր հիվանդ, իրենք ի՞նչ պիտի իրավիճակն իրենց ձեռքը վերցնեն»:

Կարեն Մելիքբեկյանը վստահեցրեց. «Բանակը ներկա դրությամբ բոլոր դիրքերում վերահսկում է իրադրությունը, բոլոր սահմանամերձ դիրքերում: Թե նրանք ինչ սադրիչ գործողություններ են անում, ես չգիտեմ, բայց, համենայնդեպս, գտնում եմ, որ ավելորդ խուճապ են ուզում ստեղծել: Ինչ-որ քաղաքական ուժերին միգուցե սա ձեռք է տալիս, որ ապակայունացնեն ՀՀ-ում սահմանամերձ գոտիների իրավիճակը: Ավելորդ տեղը սրում են: Ազատամարտիկը միշտ էլ եղել է բանակի կողքին, բանակի հիմքում միշտ եղել է ազատամարտիկը կանգնած: Քանի դեռ ազատամարտիկներին ոչ մեկը ոչ հրաման է տվել, ոչ խնդրանք է եղել, ինձ թվում է, ավելորդ է խորիմաստ եւ լուրջ հայտարարություններ անել՝ այդ հարցի շուրջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031