Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. «Որքան ուզում են, թող վիրտուալ, հեքիաթային դաշտում հաջողություններ գրանցեն, կարեւորը՝ իրականությունն է»

Օգոստոս 06,2014 16:28

Քարոզչության ոլորտի հետազոտող, «Ռազմինֆո» կայքի համահիմնադիր Կարեն Վրթանեսյանն այսօր «Զարկերակ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց, որ վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կարելի է գրանցել. «Հայկական զինուժը ցույց տվեց, որ մարտունակ է, եւ ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրները: Այս մի քանի օրերի ընթացքում քսանից ավելի ներթափանցման փորձ է կասեցվել, ադրբեջանական զինուժը անընդհատ փորձում էր ինչ-որ տեղ ինչ-որ ձեւով հաջողության հասնել, որ իր հասարակությանը որեւէ ներկայացնելու բան ունենար, բայց այդպես էլ չհաջողվեց»:

Ըստ Վրթանեսյանի՝ Ադրբեջանի հասարակությունը սկսել է երկրի ղեկավարությանը տհաճ հարցեր տալ՝ ո՞ւր են գնում այն միլիարդները, որ ծախսվում են բանակի վրա, եթե պարտությունները շարունակվում են: Եվ ի պատասխան իր հանրության բողոքների՝ Ադրբեջանը սկսում է ֆանտաստիկայի ժանրում հաջողություններ գրանցել, հորինում է հայկական կողմի տասնյակ զոհեր՝ 40, 50, 70… «Այդ ամենը արվում է ներքին լսարանի համար, փորձում են մեղմել իրենց պարտությունը: Դա մեզ համար վատ չի, թող ինչքան ուզում են հեքիաթային, վիրտուալ դաշտում հաղթանակ տանեն հորինովի, կարեւորը, որ իրականում մենք ենք հաղթում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031