Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործ». Արտուշ Հակոբյան. «Ալիկ Սարգսյանի մորաքույրը իմ հորեղբոր կինն է»

Օգոստոս 06,2014 16:24

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նախորդ դատական նիստի ժամանակ ինքնավնասման դիմած Դավիթ Գալստյանին հարցրեց, թե ինչպես է նրա զգացողությունը, ինչին ամբաստանյալը պատասխանեց, որ լավ է: Դատավորը, մինչ կհրապարակեր նախորդ դատական նիստին ինքնավնասման դիմած Դավիթ Գալստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, հայտնեց, որ նախորդ նիստին դրանք չեն հրապարակվել, քանի որ «վատացել էր Դավիթ Գալստյանի ինքնազգացողությունը»:

Bandayi gorc 2

Հրապարակվեց 25.05.2011թ. եւ 30.07.2012թ. Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքները, որի ժամանակ նա մի դեպքում հանրային պաշտպան է ցանկացել ունենալ, իրեն մեղավոր է ճանաչել լիովին, սակայն, Արտուշ Հակոբյանի համար ասել էր, որ նրա հետ «ռազբոյ» չի արել, իսկ Սամվելն էլ նախկին թաղապետի «ռազբոյի» ժամանակ չի եղել:

Bandayi gorc 3

Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի Հատուկ քննչական ծառայությունում իր պաշտպանյալին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ ցուցմունքը:

Bandayi gorc 4

Սակայն թե մեղադրող Սասուն Խաչատրյանը, թե դատարանը հայտնեցին, որ այն սույն գործով մեղադրանքի սահմաններից դուրս է եւ մերժվեց: Դավիթ Գալստյանը կիսաշշուկով ասաց՝ ձեռ չէր տալի՞ս: Նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին, իսկ երբ մեղադրողը այնուամենայնիվ հնչեցրեց իր հարցերը, մասնավորապես՝ «եթե ձեր նկատմամբ կիրառվել է բռնություն, ինչպե՞ս է, որ Արտուշ Հակոբյանի եւ Սամվելի մասնակցության մասով դիրքորոշում եք արտահայտել», Դավիթ Գալստյանը չդիմացավ եւ ասաց՝ «Բաբաքեխյանը կգա՝ կպատասխանի»:

Bandayi gorc 5

Դատարանն անցավ «բանդայի պարագլուխ» Արտուշ Հակոբյանի ցուցմունքներին: Նա հանդես եկավ հայտարարությամբ, որի ժամանակ հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է դատարանից, իր ընկերն է եղել հանգուցյալ Արման Դալլաքյանը:

Bandayi gorc 6

Նա ասաց, որ այս գործը սարքվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի օրոք եւ որ նախկին ոստիկանապետի մորաքույրը իր հորեղբոր կինն է եղել: Իսկ թե ինչու է «բարեկամությունը» վերածվել թշնամանքի՝ քիչ հետո՝ տեսանյութում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031