Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «NTV» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է, որ իր քաղաքական գործունեության ժամանակ իրեն հասցված ամենամեծ վիրավորանքը եղել է այն, որ իրեն հայ են կոչել: Գրում է «Թըդեյս Զաման» թերթը:
«Ինձ վրացի են ասել: Կներեք իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել, նրանք ինձ հայ են անվանել», – ասել է Էրդողանը՝ ավելացնելով. «Բայց ես թուրք եմ»:
Թերթը գրում է, որ Էրդողանի ռասիստական արտահայտությունները բողոքի մեծ ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում՝ նրան մեղադրելով, որ նա վիրավորում է հենց իր՝ Թուրքիայի հայ քաղաքացիներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ