Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Չեմ կարծում, որ սահմանային այս իրավիճակը պատերազմի կվերածվի» (Տեսանյութ)

Օգոստոս 06,2014 16:03

Այսօր Վանաձոր այցի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակին:

«Չեմ կարծում, որ սահմանային այս իրավիճակը պատերազմի կվերածվի, վերջին մի քանի օրը այդ լարվածությունը թուլացել է, եւ ես համոզված եմ, որ այն գնալով թուլանալու է: Պատերազմը ոչ մեկին ոչ մի լավ բան չի տա` ոչ Հայաստանին, ոչ Ղարաբաղին եւ ոչ էլ Ադրբեջանին: Կարծես թե ադրբեջանցիները վերջին օրերին հասկացան, որ ուժի դիրքից խոսելը ոչ մի օգուտ չի տա: Մենք կողմնակից ենք խաղաղության, գնում ենք այդ քայլերին եւ դեմ ենք նման լարվածություն ստեղծելուն»,-ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով հրահրված լարվածություն է , և հարմար պահ է թալանը քողարկելու և թաքցնելու համար…
    Երբ ուզենան` իրավիճակը կլարեն, քանզի ղարաբաղյան խնդիրը իշխանությունը պահելու և թալանը շարունակելու իրենց գլխավոր խաղաքարտն է և այդ հարցը երբեք չի լուծվելու…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031