Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց լրագրողների հետ և անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դիվերսիոն հարձակումներին ու շփման գծում իրավիճակի լարվածությանը:
Լրագրողներին հետաքրքրեց՝ արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում այն, որ գեներալ Հայկազ Բաղմանյանը շրջում է 150.000 դոլարանոց շքեղ մեքենայով և թիկնազորով, պարոն Օհանյանը պատասխանեց. «Բաղմանյանը կռված տղա է, և դրա կարիքը չունի: Հնարավոր է՝ իր ընկերների հետ է եղել, և թիկնազորի տպավորություն է ստեղծվել: Ինչ վերաբերում է մեքենաներին, ես տեղեկություններ ունեմ, որ այդ մեքենան Հայկազ Բաղմանյանի ընկերների կողմից է նվիրաբերված: Հավատացեք, որ այսօրվա զինված ուժերի ոչ մի ղեկավար անձ այդ հնարավորությունը չունի, որ կարճ ժամանակահատվածում նման մեքենաներ գնի: Նվիրատվությունը իրականացրել են բարերարները, նրա Ռուսաստանի ընկերները»:
Այնուհետև նախարարը եզրափակեց. «Ի՞նչ է, կարծում եք, որ տարբեր խավերի մոտ, տարբեր մարդիկ կարող են նվերներ տալ, ունենալ ճոխ մեքենաներ, իսկ գեներալը, որ վաստակած ճանապարհ ունի անցած, չի՞ կարող: Նրան նվիրել են, չի հրաժարվել: Ես այդտեղ կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՍԿ ԻՆՉՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ ԱՄԵՆ ՄԻ ՍԱՐՔԸ ԱՐԺԵՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՏԱՍՆԵՐԵՔՀԱԶԱՐ